Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում - 2012 / 2013
Կանոններ
ՄՐՑՈՒՅԹ
«Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում»
Ամանորյա տոներին ընդառաջ «Dasaran.am» կրթական ծրագիրը ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հայտարարում է «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթ, որին կարող են մասնակցել «Dasaran.am» կրթական ցանցում ընդգրկված բոլոր 487 դպրոցները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է.
•
Ձևավորել դպրոցական խումբ (աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ` ըստ ցանկության),
•
Նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 24-ը` ժամը 12:00-ը, կատարել դպրոցի արտաքին ձևավորում, լուսանկարել և լուսանկարները տեղադրել Dasaran.am կայքում (ձևավորման հատվածը կարելի է ընտրել ըստ ցանկության՝ դպրոցի դիմային հատված, բակ, մուտք, դարպաս):
Ուշադրությո´ւն. դեկտեմբերի 24-ին` ժամը 12:00-ից հետո, լուսանկար տեղադրել հնարավոր չի լինի:
Ինչպես տեղադրել լուսանկարները
1.
Լուսանկարները պետք է ներկայացնել Ձեր դպրոցում Dasaran.am-ի աշխատանքները համակարգող օպերատորին:
2.
Վերջինս նկարները պետք է տեղադրի կայքի համապատասխան բաժնում իր աշխատանքային էջից:
3.
Լուսանկարների թիվը սահմանափակ է. յուրաքանչյուր դպրոց կարող է տեղադրել առավելագույնը 4 լուսանկար,
4.
Լուսանկարները պետք է լինեն միայն « .jpg», «.png» կամ «.gif» ձևաչափի,
5.
Լուսանկարների ծավալը չպետք է գերազանցի 2mb ծավալը,
6.
Լուսանկարը տեղադրելու համար օպերատորը պետք է մուտք գործի իր աշխատանքային գործիք, այնուհետև՝ «Մրցույթ» բաժին,
7.
Նկարը տեղադրելու համար պետք է սեղմել «Browse» կոճակը, ընտրել համակարգչում տեղակայված լուսանկարները,
8.
Տվյալները պահպանելու համար պետք է սեղմել «Հաստատել» կոճակը,
9.
Օպերատորի հաստատելուց հետո լուսանկարները կայքում կհայտնվեն Dasaran.am-ի պատասխանատուի կողմից վերանայվելուց հետո:
Քվեարկություն
Դեկտեմբերի 24-ին «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից կվերանայվեն աշխատանքները, իսկ դեկտեմբերի 25-ին կայքում կմեկնարկի առցանց քվեարկություն, որին կկարողանան մասնակցել միայն կայքում գրանցված աշակերտներն ու ծնողները:
•
Յուրաքանչյուր քվե կգրանցվի ոչ թե առանձին նկարների, այլ դպրոցի օգտին:
•
Յուրաքանչյուր օգտագործող կկարողանա քվեարկել օրական մեկ անգամ:
Նկարների քվեարկությանը կարող են մասնակցել նաև «Facebook» սոցիալական ցանցի
օգտատերերը՝ «Like» կոճակի օգնությամբ: Այս ճանապարհով ստացած յուրաքանչյուր «Like»
կհաշվվի որպես կես միավոր և կգումարվի Dasaran.am կայքի ներսում անցկացվող քվեարկության ձայների ընդհանուր թվին:
Մրցույթի էջում՝ աջ հատվածում, քվեարկության ողջ ընթացքում կցուցադրվի առավելագույն ձայներ հավաքած առաջին 20 դպրոցների ցուցակը:
Քվեարկությունը կտևի մինչև հունվարի 21-ը՝ ժամը 12:00-ը, իսկ հունվարի 22-23-ին
կկատարվեն արդյունքների ամփոփման աշխատանքները:
Մրցանակներ
Մրցանակների հանձնումը տեղի կունենա հունվարի
24-ից հետո:
Քվեարկության արդյունքում կհաղթի առավելագույն ձայներ հավաքած դպրոցը, բացի այդ՝ հաղթող կճանաչվեն նաև
ՀՀ ԿԳ նախարարության և
Երևանի քաղաքապետարանի կողմից ընտրված
4 դպրոցները:
Հաղթող ճանաչված բոլոր 5 դպրոցները որպես մրցանակ
կստանան մեկական համակարգիչ:
Եվս 6 դպրոց «Անտարես» հոլդինգի կողմից կստանա փոքր գրադարան: Նշենք նաև, որ ակտիվ մասնակցություն ցուցաբերած ևս
20 դպրոցներ կստանան պատվոգրեր
ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և
«Dasaran.am» կրթական ծրագրի կողմից:
Ուշադրությո´ւն. դպրոցի ամանորյա ձևավորման համար պետք չեն լուրջ ֆինանսական
ներդրումներ, ավելին՝ ձեռքի աշխատանքները շատ ավելի ողջունելի կլինեն: Նաև ցանկալի
կլինի, որպեսզի ձևավորման մեջ օգտագործվեն Dasaran.am կրթական ծրագրին վերաբերող
տարրեր: