Սոնա Ավագյան
Դպրոց՝ ք. Բյուրեղավանի ա/դ
Դասարան՝ 12-ա
<<Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է >>
Ըստ իս, ուսուցիչը միայն նա չէ, ով դպրոցում կամ որևէ մի այլ վայրում սովորեցնում է այս կամ այն առարկան: Ճիշտ է ուսուցիչը պետք է գիտելիք տա երեխային, բայց բացի դրանից նա պետք է նրան ցույց տա ճիշտ կյանքի ուղի, որով աշակերտը հետագայում պետք է անցնի: Մարդն իր կյանքում ամեն տեղ հանդիպում է ուսուցչին և պարտադիր չէ, որ այդ ուսուցիչը քեզ դպրոցում սովորեցնողը լինի: Ոսուցիչ է նաև մարդու ծնողը, ով երեխայի ծննդից մինչև մահ նրան սովորեցնում է: Ասում է, թե ինչպես ճիշտ քայլի, ինչպես ճիշտ խոսի, ի վերջո ՝ դաստիարակում նրան: Ուսուցիչ կարող է լինել ավագ եղբայրդ կամ ընկերդ, ով որևէ հարցում օգնում է, աջակցում, սովորեցնում:
Ես շատ ուսուցիչներ եմ ունեցել և հիմա էլ ունեմ, որոնցից շատ բաներ եմ սովորել: Նրանք ինձ սովորեցրել են ճիշտ ապրել, ուղղորդել են ինձ դեպի ճիշտ կյանք, սովորեցրել են ինձ տարբերակել լավն ու վատը, արդարն ու անարդարը: Շատ դեպքերում օգնել են ինձ՝ դուրս հանելով բարդ իրավիճակներից, դարձել ոգեշնչմանս աղբյուր, ստիպել ինձ մտածել այլ բաների մասին, որոնք ավելի կարևոր են, սովորեցրել՝ տվյալ հարցին տարբեր կողմերից նայել, գտնել տարբեր լուծումներ, ընտրել դրանցից ճիշտը, փորձել լինել բարի, ազնիվ, որն ամենակարևորն է ինձ համար:
Ոսուցչիս խորհուրդները լսելով՝ փորձում եմ հետևել դրանց, և երբ կատարում եմ դրանք զգում եմ, որ ցանկալի արդյունքի եմ հասնում, ինչն ինձ շատ է ուրախացնում:
Շատ դեպքեր են եղել,որ հենց ուսուցչիս խորհրդին հետևելով ինձ համար նոր դռներ են բացվել, ես սկսել եմ ծանոթանալ կյանքի տարբեր բնագավառներում կատարվող անց ու դարձին, մտնել դրանց մեջ,հավատալ,որ մի օր որոշ չափով կնմանվեմ նրան, ով սովորեցրել է ինձ և ավելի կկատարելագործվեմ: Այս դեպքում ուսուցիչը այն իդեալն է, որին հասնելը դառնում է նպատակ, իսկ երբ հասնում ես, փորձում ես քոնը ստեղծել, որը կտարբերվի բոլորից, չէ որ յուրաքանչյուրս անհատականություններ ենք և յուրաքանչյուրիս էլ բնորոշ են տարբեր առանձնահատկություններ: Ստացվում է, որ ուսուցիչդ դառնում է ոգեշնչմանդ աղբյուրը: Նա քեզ ոգեշնչում է, որ աշխատես ինքդ քո վրա, հասնես որևէ լավ արդյունքի և ավելի ու ավելի կատարելագործվես, դառնաս հռչակավոր մարդ, բոլորը հարգեն ու սիրեն քեզ, ինչպես ազնիվ ու խելացի մարդ, ով ունի իր սեփական մտքերը և որը ոչնչի կրկնօրինակում չէ, այլ քրտնաջան աշխատանքի արդյունք, որի հիմքում ընկած է հենց ուսուցիչը:
<< Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է>> ես առաջնորդվում եմ այս տեսակետով և հավատում եմ, որ մի օր ես կլինեմ այնպիսին, ինչպիսին իմ իդեալն է: