Մրցույթներ

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Լիլիթ Ղազարյան
Դպրոց՝ ք. Երևանի թիվ 2 ա/դ

Դասարան՝ 12-1
Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է
Հիմա լռում եմ: Լռում եմ, որովհետև խոսքերը ոչինչ չարժեն: Հիմա զգում եմ: Զգում եմ, թե ինչպես եմ տարբերվում այն միապաղաղ ամբոխից, որ միշտ ինձ հետ է: Գուցե անսովոր է, գուցե անգամ տարօրինակ, բայց հիմա գիտեմ, թե ինչ է դատարկությունը: Կյանքը ոչինչ քեզ չի ասում, այն ուղղակի բռնում է ձեռքդ և տանում իր հետևից: Հենց այդ-պես էլ պատահեց ինձ հետ: Հիշում եմ: Աշուն էր՝ իմ ամենասիրելի եղանակը: Հարցնում եք՝ ինչու սիրելի, որովհետև ապրելն ինքնին ծայրահեղություն է: Իսկ հենց այդ աշնանը ամեն ինչ սկսվեց, և հենց աշնանն էլ ամեն ինչ փոխվեց ու ավարտվեց, որովհետև աշունը ինչպես առա-ջինն, այնպես էլ վերջինն էր: Իմ հիշողության առաջին աշնանը ամեն ինչ այլ էր: Ես սիրում էի միայնակ քայլել անձրևին, բայց անձրևանոցով: Ես սիրում էի ձյունը, բայց նայում էի նրան ապակու հետևից: Սիրում էի գարնանային ծաղիկների բույրը, բայց պոկում էի դրանք մայր հողից և պահում տանը: Եվ կյանքը հրաշալի էր: Աշու՜ն, աշու՜ն, էլի ու էլի աշուն, և այսպես մի քանի տարի: Այդ տարի-ների ընթացքում թեև մտածում էի, որ այն, ինչով ապրում եմ, ճիշտ է, բայց զգում էի, որ ինձ ավելին էր պետք: Եվ ահա, թեև շատ քիչ, բայց ինձ համար հավերժություն թվացող տարիներից հետո նորից ե-կավ իմ սիրելի աշունը: Տարիները փշրում, ոչնչացնում են ամեն ինչ, բայց աշնանը ես հասկա-ցա, որ պարուրված եմ մի զգացումով, որը կոչվում է ոգեշնչում: Թե ինչպես հասկացա, ասեմ. երբեք չէի մտածել, որ երազները կարող են այդքան իրական թվալ: Մի ակնթարթում ամեն ինչ փոխվեց: Գրականության դաս էր: Ուսուցիչը, որին դեռ չէինք ճանաչում, մտավ ներս: Նրա դեմքին ե-րևաց թեթև նշմարելի մի ժպիտ: Խորհրդավոր էր: Երբեք չեմ մոռանա: Առաջին հանձնարա-րությունը, որ նա մեզ տվեց, փոխեց իմ ամբողջ կյանքը: Թեման` <<Ապրել, ապրել, այնպես ապրել, որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը: Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո ավելորդ մանրությունը>>: Մեծն բանաստեղծ Պարույր Սևակի տողերը: Շարադրություն: Ես ապշած էի: Թեև սովորում էի գերազանց, բայց ձեռքերս կարծես հրաժարվում էին գրել այն, ինչ ունեի մտքերիս աշխարհում: Իսկ ինչպե՞ս ապրել: Կամ ինչ-պե՞ս եմ ապրել ես: Չէ՞ որ բոլորի համար կյանքը նույնն է. ինչպե՞ս պետք է ողջ դասարանը շարադրեր տարբեր մտքեր, եթե մենք բոլորս ապրում ենք նույն առօրյայով: Արդեն դասի կեսն էր, բայց գլխումս դեռ պտտվում էին այս հարցերը, և ոչինչ ավելին: Հանկարծ ուսուցիչս, նկա-տելով իմ խոժոռած դեմքը, մոտեցավ ինձ: Ես սկսեցի ձևացնել, թե իբր գրում եմ: Բայց իհար- կե, նա հասկացավ, մտքերս ինձ հանգիստ չեն տալիս: Շունչս պահած սպասում էի նրա արձագանքին, երբ հանկարծ նա ձեռքիցս վերցրեց գրիչն ու խնդրեց, որ մոտենամ պատուհա-նին: Ես զարմացած էի: Նա կանգնեց կողքիս և ասաց. <<Դու չես կարողանում հավաքել մտքե-րըդ: Ես դա գիտեմ: Իսկ գիտե՞ս ինչու, որովհետև իրականում դու չունես այն, ինչ ուզում ես: Դու անում ես այն, ինչ քեզ սովորեցրել են, իսկ քեզ պետք է ավելին: Ես դա լավ գիտեմ: Տես-նու՞մ ես այն տերևները. նրանք սավառնում են, նրանք գեղեցիկ են, բայց իրականում քամին է որոշում, թե նրանք ուր գնան: Իսկ դու տեսնու՞մ ես քամին: Իհարկե չես տեսնում, որովհետև քամին պետք է զգալ, իսկ դու պատուհանից այն կողմ չես կարող զգալ քամին>>: Ես ոչինչ չու-նեի ասելու, չէ՞ որ ինքս էլ գիտեի այդ ամենը, ուղղակի երբեք չէի մտածել, որ այդքան մոտիկ են գտնվում ինձ իմ երազները: Չէ՞ որ հենց երազներում էի խոսում քամու հետ, թռչում նրա թևերով և պատկերացնել անգամ չէի կարող, որ դա իրականություն է, ուղղակի հարկավոր է դուրս գալ այն փոքր սենյակից, որտեղ գտնվում էի: Ես ոգեշնչված էի, ոգեշնչված էի կյանքով: Ամբողջ դասին ոչինչ չկարողացա գրել: Դասն անցկացրի կանգնած և շրջապատից կտրված: Հանկարծ սթափվեցի զանգի ձայնից: Շրջվեցի և տեսա ուսուցչիս, որը նայում էր ինձ և ժըպ-տում: Արագ վերցրի պայուսակս ու վազեցի դուրս: Մի՞թե ես այսքան տարիներ չեմ կարողա-ցել ապրել, իսկապես ապրել: Մի՞թե ես այսքան ժամանակ գտնվել եմ մի փոքրիկ սենյակում: Մի՞թե այդքանը չէի կարող հասկանալ ինքս: Իհարկե, կարող էի, ուղղակի ինձ ոգեշնչման աղբյուր էր հարկավոր: Անձրև էր: Անձրևանոցս նետեցի մի կողմ և սկսեցի վազել՝ զգալով անձրևի ամեն մի կաթիլի ջերմությունը: Զգում էի քամին, նրա հետ թռչում, նրա հետ ապրում: Բնությու՜ն, ախր ինչպե՞ս չէի նկատել, որ ինձ հենց դու էիր հարկավոր: Ահա թե ինչն էր պակասում իմ կյանքում: Եվ ահա այդ օրվանից սկսեցի սիրել ամեն ինչ, անգամ դատարկությունը, որի մեջ այդքան բան կար: Այդպես էլ չգրեցի այդ շարադրությունը, բայց շնորհակալ եմ իմ ուսուցչից, որ տա-րիներ հետո, երբ ինձ տեսավ, նայեց աչքերիս մեջ ու, համոզված եմ, նկատեց, որ թեկուզ չէի ներկայացրել նրա հանձնարարությունը, բայց այն ինձ շատ բան տվեց կյանքում: Իսկ հիմա… Հիմա լռում եմ: Լռում եմ, որովհետև խոսքերը ոչինչ չարժեն: Հիմա զգում եմ: Զգում եմ, թե ինչպես եմ տարբերվում այն միապաղաղ ամբոխից, որ միշտ ինձ հետ է: Գուցե անսովոր է, գուցե տարօրինակ, բայց հիմա գիտեմ անգամ, թե ինչ է դատարկությունը: Դա-տարկությունը կազմված էր հագուստից, որի ներսում ոչինչ չկար: Սկզբում վախեցնող էր, հե-տո հարմարվեցի ու ի վերջո սկսեցի սիրել անմարմին հագուստի այդ կույտը: Միշտ էլ այդ-պես է: Սկզբում պիտի վախենաս, հետո հարմարվես, բռիդ մեջ հավաքես ու վերջապես սիրես: Առանց վախի չեմ կարող սիրել, հատկապես դատարկությունը: Այո՜, ոգեշնչված կյանքից՝ սիրում եմ անգամ դատարկությունը: Հիմա հաճախ եմ զբոսնում անձրևի տակ: Հաճախ եմ գտնվում բնության գրկում, հաճախ եմ խոսում քամու հետ, և դա նը-րա համար, որ հասկացել եմ, որ ինձ ավելին է պետք, քան տեղավորվում էր իմ փոքրիկ սեն-յակի մեջ: Եվ դրա համար շնորհակալ եմ իմ ուսուցչից, որ ինձ սովորեցրեց հասկանալ ինքս ինձ, կարևոր պահերին լինել ինձ հետ, բայց բոլորի մեջ, տեսնել խոհեմության և զգացողու-թյունների հատումը, մոռանալ վախը՝ այդ մեծագույն չարիքը և արատը: Ես հասկացա նաև, որ ոգեշնչելու համար հեղափոխություն պետք չէ. Պետք է զրկվել եսի վնասարար տիրակալությունից և ընդունել, որ ամեն մի ուսուցիչ իր աշակերտի ընկերն է ու աջակիցըէ թեկուզև ակնթարթային ոգեշնչեցիր, ու ես ինձ գտա…