Անահիտ Հովհաննիսյան
Դպրոց՝ ք. Արտաշատի թիվ 1 հմ/դ
Դասարան՝ 9բ
Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է:
Ես շատ եմ սիրում իմ ուսուցչուհուն:Նա կարևոր տեղ է զբաղեցնում իմ կյանքում:
Հիմա կպատմեմ մի պատմություն իմ մասին, և դուք ամեն ինչ կհասկանաք: Իմ պատմությունը տխուր սկիզբ ունի և ուրախ ավարտ: Դե՛ լսեք:
Մեկ տարեկան էի , երբ մայրիկս հեռացավ այս գեղեցիկ ու լուսավոր աշխարհից : Տատիկս է զբաղեցնում նրա՝ իմ չքնաղ մայրիկի տեղը:Դուք չեք էլ պատկերացնի, թե ինչպես են տատիկս ու հորաքույրս փորձում մայրիկիս փոխարեն ինձ համար անել ամեն ինչ: Բայց ես, որ սովորում էի արդեն չորրորդ դասարանում, դեռ լալիս էի ու լալիս: Մտածում էի, թե ինչու է ճակատագիրը բաժանել ինձ ու մայրիկիս, պատժել մեզ: Ուզում էի գոնե մեկ վայրկյան տեսնել այն քնքուշ էակին, որ լույս աշխարհ է բերել ինձ: Թվում էր, թե մութ անդունդի մեջ եմ: Բայց իմ դասղեկը պարզեց իր ձեռքը, հանեց ինձ խավարից, ցոււյց տվեց արևոտ մի բարձունք, որին դեռ պիտի հասնեմ: Նա գուրգուրում էր ինձ, ջերմ համբուրում:Մի օր ասաց, որ մայրիկս գուցե մի փայլուն աստղիկ է դարձել, զարդարում է երկինքը և վերևից նայում է ինձ: Եթե ես տխրեմ, նա էլ կտխրի:Իմ դասղեկն ինձ սովորեցրեց ուժեղ մարդ լինելու գաղտնիքը, սովորեցրեց լաց լինելու փոխարեն ժպտալ : Նա ասում էր, որ իմ աչքերը սև խաղողի հատիկներ են և պիտի փայլուն լինեն: Հիմա գիտեմ, որ ցանկացած դժվարություն պետք է հաղթահարել և ավելի ուժեղ դառնալ:Իմ աչքերում ուրախության արցունքներ են փայլում արդեն: Աշխարհն ինձ համար արդեն հրաշք մոլորակ է, ու ես այնտեղ արքայադուստր եմ , ոչ թե տխուր փոքրիկ: Ես շատ լավ եմ սովորում:
Իմ դասղեկը մայր է ինձ համար:Այս բանաստեղծությունը նվիրում եմ նրան:
Ուսանում եմ Ձեզ ,
Սիրով ու բարի,
Ուսուցման աղբյուր՝
Ցայտող, շողշողուն:
Ինչ էլ աշխարհում լինի,
Կատարվի,
Չեմ մոռանա Ձեզ,
Ուսուցիչ՛ կյանքի,
Ուսուցիչ՛ անգին:
Օրերս տոնում էինք ծննդյանս դարեդարձը: Ես հյուրընկալել էի նաև ուսուցչուհուս: Եթե նա տոնակատարությանը ներկա չլիներ, ուրախությունս լիակատար լինել չէր կարող: Ինձ նվիրած հեքիաթների գրքում գրել էր.<< Թող քո կյանքը հրաշք դառնա, իսկական հեքիաթ>>:
Իմ կյանքն արդեն հեքիաթ է դարձել Ձեր շնորհիվ, և այդ հեքիաթը շարունակվում է: