Մրցույթներ

Գրական անկյուն / - 2011 Բանաստեղծություններ
Լիանա Չանախչյան
ք. Երևանի թիվ 112 ա/դ
Շրջանավարտ 2014
Վարկանիշ՝ 4766
Բողոքել են՝ 3
Խոհ

Իրիկնամուտ է , պարզ է երկինքը
Հանդարտ է նաև փոքրիկ լճակը
Աստղերն են մեկ-մեկ լճակին նայում
Եվ արտացոլքից իրենց զմայլվում:

Նստած եմ խաղաղ լճակի ափին
Եվ մտորում եմ մեր կյանքի մասին,
Հետն էլ հավաքում փոքրիկ քարերը
Նետում եմ դեպի զուլալ ջրերը:

Ու քարերն իսկույն սուզվում են, կորչում
Հետքից օղակներ միայն գոյացնում,
Եվ քիչ անց ասես ոչինչ չի եղել
Ոչ ոք քարերով չի վիրավորել:

Եվ նախանձում եմ ես այս լճակին,
Նրա համբերող, հանդարտ վիճակին,
Որքան շատ գաղտնիք, խորհուրդ է պահում
Իր բյուրեղային սրտի խորքերում:

Հազար երանի քեզ, համե'ստ լճակ,
Որ մոռանում ես և ներում արագ,
Վիրավորանքը քո մեջ կլանում,
Հանգիստ նայում ես ու ձայն չես հանում:

Մինչդեռ մեր կյանքում քիչ է պատահում,
Միշտ չէ,որ մարդիկ ներող են լինում
Մի փոքրիկբանից իսկույն փոթորկվում
Ու ծառս են լինում , իրենց չեն զսպում: