Իմ ու քո սերը պատնեշներ չունի,
Ոչ ոք չի կարող մեր սերը խլել,
Այն մեր ներսում է` մեր սրտին կպած,
Եվ միշտ կլինի այնտեղ բանտարկված:
Իմ ու քո սերը թշնամի չունի,
Նա շատ ուժեղ է հաստատ կհաղթի,
Երբեք մի ասա որ այն կմեռնի,
Անգամ մեր մահը նրան չի սպանի:
Իմ ու քո սերը սահմաններ չունի`
Քանզի չենք գծել ո'չ դու,ո'չ էլ ես,
Սիռում եմ ես քեզ ամեն ինչից շատ,
Իմ սիրո կրակ, իմ ոգի, իմ կյանք: