Մրցույթներ

Գրական անկյուն / - 2011 Բանաստեղծություններ
Երվանդ Վարդանյան
ք. Երևանի թիվ 184 ա/դ
Շրջանավարտ 2012
Վարկանիշ՝ 927
Բողոքել են՝ 1
***
Ես ծնվել եմ հա՛յ, իմ հոգին է հա՜յ,
Այդ բառի մեջ մի ո՜ղջ բնաբառ,
Որը անսկիզբ է ու չունի՜ դադար,
Որը չի՛ ծնվել, նա եղե՛լ է հար,
Որին մենք հիմա չե՜նք տեսնում ահա,
Որին շատերը չե՜ն էլ նկտում,
Եվրոպացի են իրենց համարում...
Բայց, մի՞թե դա է հայի կերպարը,
Մի՞թե եկել է հայի դադարը,
Մի՞թե մարել է այն վե՛հ պայքարը,
Որ համբերությամբ տարե՜լ է հայը...
Ո՛չ, չե՛մ հավատում, հայը չի՛ մարել,
Նրա արյունը դեռ չի՛ պղտորվել,
Ու հպա՛րտ եմ ես, հպարտ եղիր դու՛,
Որ հա՛յ ենք ծնվել ու չե՛նք պղտորվել,
Ու թող հիշեն բոլո՜ր հայերը,
Որ անհունության հրաշունչ սերմը
Մե՛ր մեջ է տվել առաջին բերքը,
Մե՛նք ենք ճաշակել պտուղն այդ վերին.
Իմաստությո՜ւն, լո՜ւյս, գալի՜ք անմեկին:
Ու մեր սարերը դարձել են անանկ ատյանները մեր,
Որոնց վրայից խոսել ենք հպարտ մենք դարերի հետ,
Ու չի՛ արտասվել ձայնը մեր լուսե,
Երբ գոռացել են դարերն պողպատե:
Եվ հրամա՛ն է եկել անդունդից.
,,Խորտկե՛լ պայծառ ազգը իր բնից,,:
Ու անցան ,,գործի՜,, անցան հաճույքո՜վ՝
Վիժումից ծնված ամբոխները խորթ,
Ու բզկտեցի՜ն ծառը մեր խրոխտ,
Բայց ծառը աճե՛ց ու ծլարձակե՛ց,
Թշանամությունը իր սիրո՜վ մարեց:
Ու ամբոխներին վիժած անդունդը
Գիտակցեց իր թույլ, տկար բնույթը
Եվ խուճապահար նրա տիրույթը
Որ կուտակել էր հանցանքի նյութը
Կրճատվե՜ց, ընկա՜վ, գուցե կործանվե՞ց...
Եվ հաղթանակած ա՜զգը մեր ծառի
Բողբոջե՜ց, ծաղկե՜ց, նորից նորոգվե՜ց,
Իր արմատներով անհունի՜ն կառչեց,
Ու երբե՛ք, երբե՛ք էլ բաց չթողեց,
Սնունդ ստացավ նրա՜ երակից,
Մաքրված սիրո անո՜ւշ որակից,
Եվ նո՛ր տունկերով ողողվեց նորից
Հայոց աշխարհը՝ բիբլիակա՛ն ու հի՜ն...