ՎԻՐԱՎՈՐ ՍՐՏԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ
Երբ տխուր ես դու լինում,
Միայն երգն է քեզ օգնում,
Ու սրտիդ մի անկյունում,
Այն սփոփանք է քեզ դառնում...
Բայց իմ երգի հնչյունները
Քեզ այդպես էլ չեն հասնի,
Քանզի դա դու ցանկացար
Եվ ինձ երբեք չես լսի...
Իսկ ինչո՞վ էի ես մեղավոր,
Որ քո սիրտը քարացավ
Ու իմ վերջին բառերից
Ավելի շատ բարկացավ...
Ասա՛ խնդրեմ, ո՞րն էր մեղքս
Որ իմ սիրտը խոցեցիր
Ու հեռախոսի լսափողը
Զայրացած դեն նետեցիր...
Ասա՛, ասա ի՞նչ անեմ ես
Որ քո սխալը հասկանաս,
Ու եղածը մոռանալով`
Հին *********-ը դու դառնաս...
Դու իմացի՛ր, որ քեզ երբեք
Վատը ես չեմ ցանկանա,
Եվ դու մի օր կփոշմանես,
Բայց ես էլ ետ չեմ դառնա...