Մրցույթներ

Գրական անկյուն / - 2011 Պատմվածքներ
Խաչիկ Ֆրղոյան
ք. Երևանի թիվ 184 ա/դ
Շրջանավարտ 2015
Վարկանիշ՝ 106
Բողոքել են՝ 12
Բարի գործ......
Մայրամուտից առաջ արևի շողերը հավաքվեցին աստղերի շուրջը և շշնջացին.:
Արևի շողերից մեկն ասաց.
-Ես շոյեցի մի փոքր աղջնակի այտերն ու վարսերը:
-Իսկ ես փարվեցի մի երիտասարդ տղայի.հավանաբար նա չգիտեր` ինչպես փարատեր իր տխրությունը,-ասաց շողերից մեկը:
Արևի մի շող համեստ թաքնվել էր մի անկյունում և ուրախությունից փայլում էր:
Ընկերները հետաքրքրվեցին,թե ինչու էին նրա աչքերը փայլփլում:Շատ համոզելուց հետո արևի շողն ասաց.
-Ես թափանցեցի մի պատուհանից ներս և իմ ջերմությամբ ուրախացրի մի փոքրիկ աղջնակի,որը խնամում էր իր հիվանդ եղբորը:Ես աղջկա աչքերում ուրախության արցունքներ նշմարեցի.հավանաբար նրա եղբայրն արդեն ապաքինվում էր: Ես ջերմ գրկեցի ու համբուրեցի աղջնակին:
Եվ այսպես, գոհ իրենց կատարած լավ գործերից արևի շողերը մայր մտան` մտածելով,թե հաջորդ օրը ում են երջանկացնելու: