Մրցույթներ

Գրական անկյուն / - 2011 Պատմվածքներ
Վարդուհի Յազիյան
ք. Երևանի թիվ 118 ա/դ
Շրջանավարտ 2012
Վարկանիշ՝ 74
Բողոքել են՝ 7
Կյանքի գնացք
Կյանքը նման է գնացքով ճանապարհորդության: Մենք գնացք ենք նստում....գնում ենք: Հետո մենք իջնում ենք գնացքից: Կայարաններում մեզ սպասում են անակնկալներ, որոնց մի մասը հասունանում ու վերածվում են մեծ ուրախությունների, իսկ մյուս մասը`մեծ ու խոր վշտի:
Երբ մենք ծնվում ենք ու առաջին անգամ գնացք ենք նստում, հանդիպում ենք մարդկանց, որոնք, ինչպես մեզ թվում է, մեզ հետ են լինելու ամբողջ ճանապարհորդության ընթացքում: Նրանք մեր ծնողներն են: Դժբախտաբար միշտ չէ, որ այդպես է: Նրանք մեզ հետ մնում են այնքան, որքան մենք ամբողջովին նրանց կարիքն ունենք: Նրանք էլ իրենց ճանապարհն ունեն, որ պետք է ավարտին հասցնեն: Մենք շարունակում ենք ապրել նրանց սիրո, հոգատարության և ներկայության մասին հիշելով:
Կան նաև ուրիշները, որոնք նստում են մեր գնացքը, և որոնք ժամանակի ընթացքում մեզ համար դառնում են շատ կարևոր մարդիկ: Նրանք մեր եղբայրները, քույրերը, ընկերներն ու ծանոթներն են, որոնց մենք սիրում և փայփայում ենք:
Որոշ մարդիկ իրենց մասին հավերժական հիշողություն կթողնեն այն բանից հետո, երբ կիջնեն....Կլինեն այնպիսիք, որոնք այնքան արագ կգան ու կգնան, որ ոչ մի հետք չեն թողնի մեր կյանքում և ոչ էլ հիշողություն:
Մի պահ մենք կհուզվենք, քանզի որոշ ուղևորներ կնախնտրեն ընկերակցել ուրիշին`թողնելով մեզ մեն-մենակ: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող նրանց վերադարձնել:
Այսպես թե այնպես, մի օր նրանց գտնելով`մենք էլ չենք կարողանա նստել նրանց կողքին, քանի որ կողքի նստատեղն արդեն զբաղված կլինի: Բայց...ոչինչ:
Յուրաքանչյուրի ճանապարհը չի լինի հույսերով, երազանքներով, փորձություններով, անհաջողություններով և բաժանումներով:
Մեր ճանախարհորդության առեղխվածն այն է, որ մենք չգիտենք, թե երբ է մեր վերջին կանգառը լինելու, ինչպես նաև չգիտենք մեր զուգընկերոջ կայարանը...
Բոլորին, ովքեր գնացքի մեջ են,: