Մրցույթներ

Գրական անկյուն / - 2011 Սիրո խոստովանություններ
Արման Առաքելյան
ք. Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժ.
Շրջանավարտ
Վարկանիշ՝ 14
Բողոքել են՝ 1
Երբ գալիս ես կողքովս անցնում
Ես այնպես եմ ինձ ձևացնում
Թե վաղուց եմ քեզ մոռացել
Ու մարել է սերս անցել
Լույսն է շողում իմ աչքերում
Ու վազում եմ քո ետևից
Որ քեզանից խնդրեմ ներում
Ասեմ որ դեռ քեզ եմ սիրում
Էլ ավելի խորն եմ սիրում
Որ առանց քեզ հոգիս կարծես
Որբ է մենակ այս աշխարհում
Բայց երբ նորից տեսնում եմ քեզ
Անտարբեր եմ ինձ ձևացնում
Սովորական ծանոթի պես
Բարևում եմ ու լուռ անցնում
Եվ ես այսպես ամբողջ կյանքում
Կխաբեմ և ինձ, և աշխարհին
Հոգով քեզ հետ ու քո գրկում
Բախտով կարոտ քո համբույրին