Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 5157
Լիանա Չանախչյան Գարեգինի
Դպրոց՝ 112

Դասարան՝ 9-1
Կրթության կարևորությունը / դերը իմ կյանքում և ժամանակակից աշխարհում
Կրթությունը մեր եկրի բարգավաճման և առաջադիմության , մշակույթի պահպանման և զարգացման անհրաժեշտ ու կարևորագույն պայմանն է:Կրթական համակարգը Հայաստանում սկսել է արագորեն զարգանալ գրերի գյուտից հետո:
Իմ երկիրը իր ողջ պատմության ընթացքում հաճախ է գտնվել տարբեր պետությունների իշխանության ու լծի ներքո , և շատ անգամ նրան օգնության են հասել դպրոցներն ու կրթական մյուս օջախները ` երիտասարդությանը կրթելով հայրենասիրությամբ և լուսավոր մտքերով:Իսկ ահա հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը առաջադիմության միակ ճանապարհը տեսնում էր երիտասարդներին կրթելու , լուսավորելու , ազգային – հայրենասիրական գիտակցությունը արթնացնելու մեջ: Այդ ժամանակ հայեցի կրթության և դաստիարակության կառույց էր համարվում Հայոց եկեղեցին , որը զբաղվում էր կրթամշակութային աշխույժ և լայն գործունեությամբ:
Այժմ կրթությունը նույնքան կարևոր և նշանակալի է , որքան ` առաջ:Կրթական մակարդակը առաջնակարգ և կարևոր տեղ է զբաղեցնում յուրաքանչյուր մարդու կյանքում , քանի որ հենց դրանից են կախված վերջինիս հետագա նվաճումներն ու հաջողությունները և կյանքը հասարակության տարբեր բնագավառներում:Կրթության շնորհիվ է , որ իմ ժողովրդի ծոցից օր օրի դուրս են գալիս բազմաթիվ իմաստուն և կրթված փիլիսոփաներ , գիտնականներ , պատմաբաններ , բժիշկներ , ովքեր իրենց կրթական մակարդակով և իմացություններով չեն զիջում աշխարհի մի շարք զարգացած երկրներում կրթություն և գիտելիքներ ստացած մարդկանց:Կրթություն ստացած մարդը խելացի է , խոհեմ ու բանիմաց , նրա միտքը լուսավոր է ու պայծառ, և ճիշտ է ասել հայ միջնադարյան բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը , որ չկարդացող մարդը խավար է ու կույր , իսկ կարդացողի միտքը պայծառ է և սուր:Կարդալով և սովորելով ` մարդը ձեռք է բերում նոր գիտելիքներ , մեծ բանականություն , հարուստ երևակայություն , որոնք օգտագործում է կյանքի տարբեր բնագավառներում:Մարդը ձեռք է բերում նաև մտածողություն , որի մասին ֆրանսիացի փիլիսոփա Դիդրոն ասել է , որ ոչ մի բանի մասին չեն մտածում միայն նրանք , ովքեր ոչինչ չեն կարդում:Իսկ ահա կարդալը կրթության կարևորագույն սկզբունքներց է:Այսօր սովորել և բարձունքների հասնելու համար մարդը պետք է միշտ կարդա , և , ինչպես ասել է Ս. Պովարինը , պետք է կարդալ անհրաժեշտը , թեկուզ և անհետաքրքիր է այն:Այժմյան պայմանները թելադրում են , որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա կրթական բարձր պատրաստվածություն և մեծ պատասխանատվություն ուսման հանդեպ:Այսօր բարեխիղճ և նպատակասլաց ուսուցիչները անմնացորդ ու ազնիվ նվիրումով ուսուցանում են աշակերտներին:Անգնահատելի է մեծ դաստիարակների գործը , ովքեր կատարում են իրենց աշխատանքը ` մեծ ջանասիրություն , եռանդ ու ջանք ներդնելով դրա մեջ:
Կրթություն ստանալը մարդ էակի զարգացման գործընթացն է ` ուղղված նոր գիտելիքների , հմտությունների ձևավորմանը:Իսկ մեր պետությունը , ելնելով կրթության այսչափ դերից ու կարևորությունից , յուրաքանչյուր մարդու ընձեռել է կրթություն ստանալու բոլոր իրավունքները:
Այսօր կրթությունը ժամանակակից աշխարհում և իմ կյանքում ունենալով մեծ դեր ու նշանակություն ` հանդիսանում է մեր կյանքի կարևորագույն ու հիմնական գործոններից մեկը , որի շնորհիվ մենք ձեռք ենք բերում նոր գիտելիքներ , գաղափարներ ու տեղեկություններ գիտության տարբեր բնագավառների մասին և դառնում ավելի խելացի , բանիմաց , իմաստուն և խոհեմ: