Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 101
Մերի Վահանյան Նվերի
Դպրոց՝ 112

Դասարան՝ 10-4
Կրթության կարևորությունը / դերը իմ կյանքում եվ ժամանակակից աշխարհում
Այս թեման ժամանակակից հնչեղություն ունի և շատ հոգեհարազատ է ինձ:
Որպեսզի ըստ ամենայնի կարողանամ խորհրդածել, որոշեցի այգի գնալ ինձ համար կենսական նշանակություն ունեցող փորձի և իմաստության մոտ:
Նրանց քարեղեն դղյակը գտնվում է բիբլիական Արարատ լեռան փեշերին:
Լիության անուշ բուրմունքն էր խնկում կանաչախուռ այգեստաններում:
Ոլործուն սյուներով եղերված պալատից քիչ ներքև՝ բաղեղներով հյուսված տաղավարում նստել եին փառահեղ այրերը՝ Փորձն ու իմաստությունը:
Նրանց աչքերում նշմարվում էին լույսի շողեր, և դրանցից հայացքը դառնում էր պաղաքշող:Առաջինը լռությունը խզեց փորձը: Նա, փորձված և իմաստուն հայացքով նայելով ինձ. ասաց,
- Զավակս ,ես սպասում եմ քո հարցին:
Ես երկյուղածությամբ ու ակնածանքով հարցրեցի.
-Սիրելի՛ փորձ, ժամանակակից աշխարհում ո՞րն է կրթության կարևորությունը:
Նա կկոցեց աչքերը և հաճելի ձայնով ասաց.
-դու կարո՞ղ ես մի քանի ժամ լսել իմ պատմածը:
Ես լուռ գլխով արեցի:
Փորձը ներկայացրեց ինձ աշխարհի պատմությունը: Ես հանգամանորեն իմացա տարբեր դարաշրջաններում ապրած կրթված մարդկանց կյանքի և գործունեության մասին:
Փորձը հրաշալի հռետոր էր:
Երբ նա վերջացրեց ես շնորակալություն հայտնեցի և դիմեցի խորամանկորեն ժպտացող Իմաստությանը.
-Այժմ ես ցանկանում եմ Ձեզ լսել:
Նա,ակնդետ նայելով դեմքիս, հարցրեց,
-Զավակս ժամանակակից կյանքում կա՞ն չարիքներ:
Ես խոհոմաբար հաստատեցի, իսկ նա շարունակեց,
-Մարդիկ չեն կատարում Աստծո պատվիրանները, պատերազմներ են հրահրում, ցեղասպանւթյուններ կատարում և շատ ոճրագործություններ իրագործում…
Նրա ձայնը խզվեց, և ես զգացի, որ նրա ձեռքերը դողում են:
Քիչ հետո նա տիրապետեց իրեն, և ես լսեցի,
-Սիրելի՛ս, կրթության միջոցով մարդկային հասարակությունն ակտիվանում ու զարգանում է, բայց մարդը չի մաքրագործվում: Հիշու՞մ ես Նարեկացուն…Նա տառապում էր անկատար մարդու համար… Իմաստությունը հմայել էր ինձ իր պերճախոսությամբ և իմաստությամբ:
Մայրամուտի հրաբոսոր ցոլքերը մարմրում էին երկնքում: Ես հրաժեշտ տվեցի պատկառելի այրերին և դուրս եկա նրանց պալատից:
Իմ առջև ձգվում էր արահետը, որտեղ աճել էին կապույտ անմոռուկնորն ու վայրի տատակները:
Ես շատ շնորհակալ եմ Փորձից և Իմաստությունից, քանի որ նրանք հագուրտ տվեցին իմ հետաքրքրությանը:
Սկսեցի մտորել հասարակության կրթվածության մասին: Ակամայից տեսա զբոսայգու կոտրված նստարանները և նրա տակ թափված ծխախոտի մնացորդները: Կրթված մարդիկ իրավունք չունեն ապականել նախաստեղծ կուսական բնությունն ու աղավաղել գեղեցկությունը: Տգետների մենաշնորհը փչացնելն ու աղտոտելն է:
Մեր իրականության մեջ կրթուրյուն ստանալու հնարավորությունները շատ են և բազմազան: Ավա՜ղ, մատաղ սերունդն այնքան էլ չի պայքարում դրա համար: Սպառողական հոգեբանությունը զորեղ է ամեն ինչից: Կարծում եմ, որ Հայաստանում կստեղծվեն նաղադրյալներ՝ կրթությունը պատշաճ մակարդակի հասցնելու համար: Ես լավատես եմ…