Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 2889
Տաթևիկ Կոստանյան Սահակի
Դպրոց՝ 184

Դասարան՝ 8-3
Իմ օրագրի տխուր և ուրախ էջերը
Յուրաքանչյուրս ունենք մեր կյանքի օրագիրը,որը համեմված է տխուր և ուրախ պատմություններով: Մեզանից շատերը ցանկանում են իրեց օրագրից հեռացնել տխուր հիշողությունները,չհասկանալով, որ աշխարհում չկա ոչ մի ձեռք, որը կկարողանա պատռել կյանքի օրագրի որևէ տխուր էջ: Այդ էջերը ոչ միայն փակցված են մեր օրագրին ,այլև ամուր սոսնձված են մեր սրտին : Ցանկացած էջ ներառում է մի մեծ տիեզերք`անծայրածիր ու անսահման : Տիեզերք`որ բաց է անում իր դռները մեր առաջ ու հրավիրում այդ հրաշալի ներաշխարհ : Ներաշխարհ` ուր մեզ են սպասում մեր համար պահված փոքրիկ հիշողություններ անցյալից : Իսկ հիշողությունները երբեք չեն ջնջվում ոչ′ մեր սրտից և ոչ′ էլ անհայտ հեռանում մեր հոգուց: Եվ հիմա ցանկացածս թերթելով մեր օրագրի էջերը,անցնելով մեր ապրած կյանքի վրայով,ամեն անգամ ոտներս առաջ դնելով խրվում ենք մի մեծ աշխարհ: Աշխարհ` որտեղ ամեն ինչ ծանոթ է, և միաժամանակ` անծանոթ: Աշխարհ` ուր տիրում է խաղաղությունն ու սերը, դժբախտությունն ու երջանկությունը, լացն ու հրճվանքը:Այս բոլորը միասին քայլ առ քայլ անցնում են կամուրջի վրայով,սայթաքում ու ընկում մի ուրիշ աշխարհ : Այնտեղ էլ տարածում իրենց զգացմունքային հատկանիշներն ու անցնում առաջ: Նրանք անկոտրում են, քանի որ միշտ միասին են, և նրանցից յուրաքանչյուրը մյուսի կեսն է` նրա շարունակությունը: Եվ մեր հիշողությունները ևս, լինեն ուրախ թե տխուր, միևնույն է կապված են միմյանց հետ: Դրանք կյանքի մասնիկն են,նրա մնացորդը:Այն կյանքի, որն արժանանում է հիշվելու պատվին : Այդ կյանքը պետք է դնել մեր օրագրի մեջ , փակել այն բանալիով, իսկ այդ խորհրդավոր բանալին պահել մեր սրտի խոր անկյունում : Այնտեղ ուր ոչ մի մարդկային ձեռք չի դիպչի և չի հասնի դրան: Այդ բանալին մեր գաղտնիքի տերն է: Գաղտնիք, որն անվանում են կյանք: Իսկ կյանքն ավաղ մի տեր է ունենում,որի կամոք միայն , այդ կյանքը կարող է բաց անել իր փակ դռներն ու ասել,որ ազատ է: Եվ որ բոլորն արդեն կարող է փնտրել իր մեջ այն հիշողությունները,որ մինչ այս գաղտնի թաքնված էին: Սակայն անգամ դրանից հետո էլի հարցեր են մնում,որոնց պատասխաններն արդեն անհասանելի են ամենքին : Դրանք հարցեր են մարդու անց կացրաց օրերի` տխուր և ուրախ պահերի մասին: Իսկ դրանք արդեն օրագրի էջերին են փակցված:Եվ այն էջը որը նկարազարդ է ու տրամադրությամբ լի,դա ուրախ պահի թաքստոցն է: Իսկ այն էջը,որը մռայլ է ու անտրամադիր` տխուր էջի թաքստոցը: Եվ ահա այս ամենը ընդհանրացնելով , կարելի է ասել, որ մեր օրագիրը մեր կյանքն է լի տխուր և ուրախ պատմություններով : Իսկ այս կյանքը,մի բարձր ու երկար սանդուղք է : Սանդուղք,որի ամեն մի աստիճանը մեր մեկ օրն է: Եվ պատկերացնում եք,թե որքան բարձր պետք է լիներ հիմա մարդը: Բայց ոչ: Այդ տխուր հիշողությունները անընդհատ խոցում են մարդուն ,և նա օր օրի կորցնում է իր ոգու արիությունն ու դեպի ցած սայթակում : Սակայն մի փոքրիկ օգնական, որին անվանում են կյանքի օրագիր ,մոտ է վազում ու բացում այն ուրաղ էջը,երբ մարդը ,հրճվում էր, երջանիկ ու անհոգ էր:Ահա այստեղ այս էակը ուժ է գտնում իր մեջ,ու որտքն առաջ դնելով բարձրանում այնքան, մինչև որ մոռանում է տխուր հիշողությունները: Իսկ այդ տխուր էջերը աննկատ մնալով, թոշնում ու անհետանում են կյանքի օրագրից: