Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 64
Էմմա Հարությունյան Արտավազդի
Դպրոց՝ 8

Դասարան՝ 9-2
Կրթության կարևորությունը , դերը իմ կյանքում եվ ժամանակակից աշխարհում
Կրթությունը անհատի պատիվն է, հենասյունը, ճանապարհը դեպի ապագա, որը կփրկի մեր Երկիր մոլորակում բնակվող մարդկանց ոչնչացումից, քանի որ համատարած դեգրադացիայի հետեւանքով աստիճանաբար մարդ արարածը վերածվում է մի դատարկ փուչիկի ՝ զուրկ ինտելեկտից, բանականությունից : Իսկ դա իմ կարծիքով բոլոր չարիքներից վատագույնն է: Չէ որ Աստված մեզ օժտել է նոր գիտելիքներ ձեռք բերելու անսպառ ցանկությամբ,ինքնակատարելագործման շնորհերով: Ցավոք,ժամանակակից երիտասարդությունը օտարվել է գիտությունից ՝պատճառաբանելով ,որ նրանց դա անհրաժեշտ չէ ,իսկ չէ որ կրթությունը թաքնված հարստություն է : Իմ կյանքում մեծ է կրթության դերը , քանի որ մեր օրերում առանց կրթության այդքան էլ դյուրին չէ հասնել բարձունքների : Գնահատում եմ այն ուսուցիչների աշխատանքը , որոնք զարգացնում են խելոք , առաքինի քաղաքացիներ , ապահովում են աշակերտների համակողմանի- ներդաշնակ դաստիարակությունը , զարգացումը : Ես երախտագիտություն եմ հայտնում մեր դպրոցի տնօրենին , ուսմասվարներին եվ ուսուցիչներին , քանի որ նրանց բոլորանվեր աշխատանքն է մղել ինձ գիտելիքների անսահման օվկիանոսը : Ազատ ժամանակ նախընտրում եմ ընթերցել հանրահայտ գրողների ստեղծագործությունները , աֆորիզմները : Դպրոցս ավարտելուց հետո ցանկանում եմ ուսումս շարունակել Երեվանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում : Իրավաբան դառնալով՝ ես ուզում եմ բարեփոխումներ կատարել , ազնիվ եվ արդար որոշումներ կայացնել , օգնել անելանելի վիճակում գտնվողին , ի վերջո ուզում եմ , որ արդարություն եվ ազնվություն տիրի իմ երկրում , վերանան բոլոր չարիքները : Հուսով եմ , որ կիրականանա իմ բաղձանքը եվ ես կդառնամ իմ հայրենիքին արժանի զավակ : Կարծում եմ , որ ինչ դարաշրջանում էլ անհատն ապրի , կրթությունը ուղեկցելու է նրան , մեծ դեր է ունենալու նրա կյանքում , քանի որ ժամանակը գնում է , մենք կերտում ենք մեր ապագան , որի մեջ մեզ սատարում են գիտելիքները : Չէ որ գիտելիքն է գեղեցկացնում մարդուն :