Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 112
Հարություն Հակոբյան Աշոտի
Դպրոց՝ 8

Դասարան՝ 7-3
Իմ օրագրի տխուր և ուրախ էջերը
Այսօր օրագրերը շատ բազմազան են ու բազմաբնույթ: Մայրիկիս գնած գրենական պիտույքների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում իմ օրագիրը, որի հետ շատ հաճախ եմ առանձնանում ու սկսում թերթել նրա տխուր և ուրախ էջերը, ինձ համար շատ հետաքրքիր ու հետաքրաշարժ տեղեկություններ եմ գտնում մեր գիտնականների, գրողների, վանքերի, մի խոսքով այն ամենի մասին, որը զարգացնում ու շփում է ստեղծում ներկայի և անցյալի, մեր նախնիների հերոսամարտերի, քաջ ֆիդայիների, երաժիշտների անցած ուղու մասին: Եվ իմ մտքում յուրաքանչյուր էջի համար, ամենաբարձր գնահատականն եմ մտադրվում ստանալու: Իմ օրագրի ամենատխուր էջը համարվել է Մեծ Եղեռնի մասին տեղեկությունները, որը առ այսօր խորը վիշտ է պատճառում: Ես միշտ ցավով ու տխրությամբ եմ լցվում Եղեռնի անմարդկային ու դաժան ճակատագրի հանդեպ: Խոստովանեմ, որ վշտանում եմ, բայց չեմ ընկճվում, որովհետև ես հայի զավակն եմ ու այդ բոլոր տխուր էջերը ծածկում եմ իմ բարձր գնահատականներով, ապացուցելով հայի անկոտրում ոգու ու հզոր գաղափարը:
Շատ մեծ խանդավառությամբ և ուրախությամբ պետք է նշեմ, որ իմ օրագրի պայծառ էջը Մարտիրոս Սարյանի մասին` նրա անմահ վրձնահարվածներով, վառ ու պայծառ գույներով, չքնաղ կտավների մասին էջն է, որովհետև ես շատ եմ սիրում նկարել և իմ ողջ մտահղացումը ցանկանում եմ արտահայտել այնպես, ինչպես ազատ ու վեհ Մեծ վարպետը` Մարտիրոս Սարյանը: Իսկ այս հրաշք ուրախ էջը ես զարդարում եմ սարյանական գեղեցկագույն գնահատականներով: