Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 99
Անուշ Ղուկասյան Աշոտի
Դպրոց՝ 198

Դասարան՝ 11-4
Կրթության կարևորությունը / դերը իմ կյանքում եվ ժամանակակից աշխարհում
Ժամանակակից աշխարհում շատ կարևոր է լինել կրթված : Կրթված մարդը իրեն զգում է վստահ , հասարակության մի մասնիկ , իսկ դա չի կարող չդառնալ նրա հոգևոր զարգացման խթան : Կրթությունը մեծ դեր է խաղում ցանկացած մարդու կյանքում : Առանց կրթության դժվար խնդիր է դառնում ոչ միայն աշխատանք գըտ- նելը , այլև իր իսկ շուրջը կատարվող իրադարձությունների վերլուծությունը : Այն մեզ տալիս է հոգևոր բավարարվածության <<քաղցր պտուղներ>> : Բայց կրթության ամենակարևոր առավելությունը այն է, որ այն հիմք է հանդիսանում անհատի ձևավորման , նրա կենսական նպատակների ու սկզբունքների ձևավորման համար :
Մեզ շրջապատող ժամանակակից աշխարհը փոխվում է ամեն օր, և մենք պետք է հասցնենք անել շատ բաներ և տիրապետել տարբեր գիտելիքների : Որքան կրթված է մարդը , այնքան նրան ավելի հեշտ է հասկանալ շրջապատող աշխարհը , լուծել առօրյա խնդիրներ , որոնք առաջանում են ցանկացած անհատի կյանքում : Կրթված մարդու հետ շատ հետաքրքիր է խոսելը և հաղորդակցվելը : Ի դեպ, գիտնականները բացահայտել են նաև, որ կրթված մարդիկ ավելի երկար են ապրում:
Կրթությունը ապրելու արվեստի յուրացումն է: Կենդանի կյանքի ուսուցում`ահա թե ինչ է կրթությունը , մարդու ներքին մարդկայնության բացահայտում , մարդկային երկխոսությանն ընդառաջ մարդու ազատում ավանդական կապանքներից ու պայմանականություններից , հրաժեշտ բոլոր զենքերին`ահա թե ինչ է կրթությունը: Այն իսկապես կամուրջ է կենդանուց դեպի Մարդ : Հենց այդ յուրօրինակ կամրջով անցնելու հմտության մշակումն է կրթության նպատակը : Ապրելու ու զգալու, շնչելու ու արտաշնչելու, սիրելու ու սիրվելու հմտությունն է կրթության նպատակը : Ինչպես ասել է ֆրանսիացի սոցիոլոգ և փիլիսոփա Էմիլ Դյուրկգեյմը. <<Կրթության հիմնական գործառույթ է հանդիսանում տիրող մշակութային արժեքների փոխանցումը>>:
Կրթված մարդը միշտ էլ ունի առավելություններ անկիրթ մարդու նկատմամբ: Կյանքը պայքար է , մրցույթ: Այդ պայքարում հաղթում են միայն կրթված և հաջողակ մարդիկ: Կրթությունը ոչինչ չի խոստանում, բայց տալիս է հնարավորություն : Այն նման է կախարդական բանալու, որը կրթված անհատի առջև բացում է բազում դռներ և նոր հնարավորություններ` բարեկեցիկ ապագայի կերտման համար:
Կրթությունը կարելի է համեմետել գյուղացու բերքի հետ : Գյուղացին ամբողջ ամռանը աշխատում է դաշտում, երբ չի լինում նույնիսկ մեկ ծառ , որը նրան հովանի կլինի այդ տապին : Նա, իր այդ քրտնաջան աշխատանքի շնորհիվ , աշնանը վար- ձատրվում է առատ բերքով : Նույն կերպ , մարդը, կրթվելով և իր վրա մեծ աշխատանք կատարելով , կարողանում է հասնել մեծ արդյունքների և ստանալ հոգևոր ու նյութական բավարարվածութուն :
Անգնահատելի է կրթության դերը ժամանակակից աշխարհում և հասարակութ- յան մեջ: Այժմ` գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում , առավելագույնս կարևորվում է կրթության դերը Համաշխարհային տնտեսության զարգացման գործնթացում : Արդի աշխարհի առաջընթացը պայմանավորված է գլխավորապես գի տության և տեխնոլոգիաների զարգացմամբ , ինչի հիմքը կրթված անհատն է: Հասա րակության զարգացման մակարդակը կախված է հասարակության անդամների կրթվածության մակարդակից : Որքան կրթված են տվյալ հասարակության անդամները, այնքան հասարակությունը ապահովված է տարբեր բնագավառների բարձրակարգ մասնագետներով :
Այսպիսով` կրթության դերը վիթխարի է յուրաքանչյուր անհատի և հասարակության ձևավորման և զարգացման համար: Մեր ժամանակներում կրթությունը գնահատվում է, քանի որ հենց կրթությունն է հանդիսանում այն արգասիքը, որտեղ կարելի է ներդնել գումարներ : Դա հատկապես տեղին է հիմա` համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Իզուր չի ասվում, որ ամենաարդյունավետ ներդրումը մարդկային կապիտալում կատարված ներդրումն է:
Ժողովրդի կրթությունը` երկրի լուսավորումն է:(Սիլովան Ռամիշվիլի)