Մրցույթներ

«Duel Plus» ինտելեկտուալ մրցույթ

«Dasaran.am» կրթական ծրագիրն անցկացնում է «Duel Plus» նոր ինտելեկտուալ մրցույթ, որը հնարավորություն կտա Dasaran.am-ում գրանցված, բարձր առաջադիմություն ունեցող և նուռիկներ կուտակած աշակերտներին մրցելու միմյանց հետ իրենց գիտելիքներով և շահելու մրցանակներ:

Մրցույթի կանոններ

Մրցույթը նախատեսված է 4 տարիքային խմբերի համար.

  • 2-3-րդ դասարաններ,
  • 4-6-րդ դասարաններ,
  • 7-9-րդ դասարաններ,
  • 10-12-րդ դասարաններ:

Մրցույթին մասնակցելու համար վերոնշյալ տարիքային խմբերի աշակերտներին անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս (Ticket), որը ստանալու համար պետք է ունենալ՝

  • 1000 նուռիկ՝ 2-3-րդ դասարանների աշակերտների համար,
  • 1300 նուռիկ՝ 4-6-րդ դասարանների աշակերտների համար,
  • 2400 նուռիկ՝ 7-9-րդ դասարանների աշակերտների համար,
  • 2600 նուռիկ՝ 10-12-րդ դասարանների աշակերտների համար:

Ինչպես ստանալ մրցույթի մասնակցության տոմս (Ticket)

Եթե աշակերտն ունի իր տարիքային խմբի համար պահանջվող համապատասխան թվով նուռիկներ, ապա անհրաժեշտ է.

  • Ծածկանուն/ծածկագրով մուտք գործել Dasaran.am,
  • Այցելել «Duel Plus» մրցույթի էջ՝ սեղմելով անձնական էջի վերին հատվածում առկա «Duel Plus» նշանի վրա (մրցույթի էջ հնարավոր է մուտք գործել նաև կայքի Մրցույթներ բաժնից),
  • Սեղմել նոր բացված էջի ներքևում գտնվող «Duel Plus մրցույթի մասնակցության տոմս» հղումը,
  • Նոր բացված էջում լրացնել հետևյալ դաշտերը.
    • Ծննդյան վկայականի կամ անձնագրի սերիա և թվեր (օրինակ` ԱԱ 56147),
    • Բջջային հեռախոսահամար,
    • Էլ. փոստի հասցե (այս դաշտի լրացումը պարտադիր չէ):
  • Եվս մեկ անգամ ստուգել բոլոր տվյալները և սեղմել «Գնել» կոճակը` վճարելով մասնակցության տոմսի համար համապատասխան քանակի նուռիկներ (նուռիկների թիվը տվյալ պատուհանում նշված է կարմիր գույնով):
  • «Գնել» կոճակը սեղմելուց հետո կբացվի նոր էջ, որտեղ կտեսնեք մասնակցության տոմսը. այն անհրաժեշտ է տպել կամ բեռնել:

Վերոնշյալ գործողությունները հաջողությամբ կատարելուց հետո աշակերտի էջում կհայտնվի «Duel Plus» մրցույթի նշանը հետևյալ տեսքով.

  • Տպել և տպած տարբերակով ունենալ տոմսը, եթե ընտրել եք «Բեռնել» տարբերակը:
  • Տպելուց հետո մասնակցության տոմսը ներկայացնել դպրոցի տնօրինությանը կամ դասղեկին, որպեսզի այն կնքվի և ստորագրվի տնօրենի կամ փոխտնօրենի կողմից: Դպրոցի կնիքը տոմսի վրա պարտադիր է:

Ուշադրությո´ւն.

Եթե կորցրել եք կամ ցանկանում եք նորից տպել կամ բեռնել մասնակցության տոմսը, ապա անհրաժեշտ է.

  • Ծածկանուն/ծածկագրով մուտք գործել Dasaran.am,
  • Մուտք գործել «Duel Plus» մրցույթի էջ` սեղմելով անձնական էջում գտնվող «Duel Plus» կոճակը,
  • Սեղմել էջի ներքևում գտնվող «Դուք արդեն ունեք մրցույթին մասնակցելու տոմս» հղումը:

Հարգելի աշակերտներ,
«Duel Plus» մրցույթի մասնակցության տոմս (Ticket) կարող եք ձեռք բերել մինչև ս.թ. հունիսի 14-ը` ժամը 17:00-ը:

Մրցույթը բաղկացած է 2 փուլից

Նախընտրական փուլ

Մրցույթի նախընտրական փուլը կանցկացվի «Dasaran.am» կրթական ծրագրի գրասենյակում (Երևան, Կոմիտաս 49/2, 5-րդ հարկ, 503 սենյակ) հետևյալ ժամանակացույցով.

  • Հունիսի 17՝ 2-3-րդ դասարաններ,
  • Հունիսի 18՝ 4-6-րդ դասարաններ,
  • Հունիսի 19՝ 7-9-րդ դասարաններ,
  • Հունիսի 20՝ 10-12-րդ դասարաններ:

Ուշադրությո´ւն.

Նախընտրական փուլի անցկացման ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Մասնակցության կարգ

Նախընտրական փուլին ներկայանալիս աշակերտը պետք է ներկայացնի.

  • Ծննդյան վկայականը կամ անձնագիրը` կախված նրանից, թե որ փաստաթղթի տվյալներն է լրացրել մասնակցության տոմսը ստանալիս,
  • Դպրոցի կողմից ստորագրված և կնքված մասնակցության տոմսը:

Նախընտրական փուլի անցկացում

Նախընտրական փուլի մասնակիցները համակարգչի մոտ կլրացնեն ընդհանուր զարգացվածության թեստ: Նրանց կտրվի 10 հարց, որոնք կունենան 3 սխալ և մեկ ճիշտ պատասխանի տարբերակներ:

Յուրաքանչյուր տարիքային խմբից եզրափակիչ վիկտորինային կմասնակցեն առավելագույն ճիշտ և արագ պատասխաններ լրացրած առաջին 10 մասնակիցները:

Ուշադրությո´ւն.

Նախընտրական փուլի արդյունքները կհրապարակվեն փուլի անցկացումից հետո 3 օրերի ընթացքում` «Duel Plus» էջում:

Վիկտորինա

Վիկտորինան կանցկացվի ս.թ. հունիս ամսվա ընթացքում:

Ուշադրությո´ւն.

Վիկտորինայի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Վիկտորինային կմասնակցեն նախընտրական փուլը հաղթահարած 40 մասնակից` յուրաքանչյուր տարիքային խմբից 10 աշակերտ:

  • Մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա իր հերթական համարը:
  • Հարցերը կընթերցվեն մրցույթի հաղորդավարի կողմից, ինչպես նաև կցուցադրվեն դահլիճի մեծ էկրանին:
  • Վավեր են համարվում այն հարցաթերթերը, որոնց վրա միայն 1 պատասխան կա նշված, և այն վերցված է շրջանակի մեջ:
  • Ջնջված կամ ուղղված պատասխաններով հարցաթերթը անվավեր է ճանաչվում:

Վիկտորինան բաղկացած է 3 փուլից:

Առաջին փուլ

  • Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 10 հարցի:
  • Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 10 վայրկյան ժամանակ:
  • Յուրաքանչյուր հարց ներկայացված է առանձին թղթով:
  • Հարցին պատասխանելուց անմիջապես հետո լրացրած թուղթը պետք է հանձնել ժյուրիին:
  • Առաջին փուլը կհաղթահարեն առավելագույն ճիշտ պատասխան տված 5 մասնակիցները:

Ամփոփելով առաջին փուլի արդյունքները` կհայտարարվեն 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները:

Երկրորդ փուլ

  • Երկրորդ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 10 հարցի:
  • Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 10 վայրկյան ժամանակ:
  • Յուրաքանչյուր հարց ներկայացված է առանձին թղթով:
  • Հարցին պատասխանելուց անմիջապես հետո լրացրած թուղթը պետք է հանձնել ժյուրիին:
  • Երկրորդ փուլը կհաղթահարեն առավելագույն ճիշտ պատասխան տված 3 մասնակից:

Ամփոփելով երկրորդ փուլի արդյունքները` կհայտարարվեն 3-րդ փուլ անցած մասնակիցների անունները:

Երրորդ փուլ

  • Երրորդ փուլի ընթացքում կհնչեն հարցեր` առանց պատասխանի հնարավոր տարբերակի:
  • Երրորդ փուլը կընթանա «մաղման» սկզբունքով, այսինքն` ամեն սխալ պատասխան տված մասնակիցը դուրս կմնա պայքարից: Այս փուլն անկանխատեսելի է: Այն կարող է ավարտվել նույնիսկ մեկ հարցի ընթերցմամբ:
  • Այս փուլի ընթացքում յուրաքանչյուր հարցի պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 15 վայրկյան ժամանակ:
  • Պատասխաններն անհրաժեշտ է լրացնել վերջիններիս համար նախատեսված հատվածում:
  • Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով ճիշտ կպատասխանի բոլոր հարցերին:

Մրցույթի ամփոփում

Յուրաքանչյուր տարիքային խմբից հաղթող կճանաչվի 1 մասնակից, իսկ մյուս 9 մասնակիցները կստանան խրախուսական նվերներ.

  • 2-3-րդ դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական
  • 4-6-րդ դասարաններ 1 գլխավոր և 9 խրախուսական
  • 7-9 դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական
  • 10-12-րդ դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական

Մրցանակներ

Մրցույթին կարող են մասնակցել միայն աշակերտները