Աբկայ. մեռնելու պարունակները

5 կարծիք
Հեղինակ՝ Մեսրոպ Հարությունյան
Ժանր՝ ժամանակակից հայ գրականություն, վեպ, հայ գրականություն
Հրատարակիչ՝ Յավրուհրատ
Հրատարակման տարեթիվ՝ 2014
Դասարան՝ 10-12

Գրքի մասին

Այս վեպը մարդուս, աշխարհի, հարաբերությունների երկվությունն է քննում։ Հիմնական կոնֆլիկտը գլխավոր հերոսի՝ Աբկայի ներսում է. նրա երկվությունն է, որ ծննդյան օրվանից դրված էր իր անվան մեջ։ Սովորական մի մարդ, որի իրական էությունը, սակայն, հետո բացահայտվում է ծայրահեղ ու լարված իրավիճակներում. ինքնամփոփ, չշփվող, սրա֊նրա այգում աշխատող կամ անտառներում թափառող Աբկայը 1988֊ին սկսված Շարժման ու հաջորդած պատերազմի ժամանակ դառնում է լիդեր։ Բայց անշահախնդիր պայքարի ելած Աբկայը չէր կարող կոնֆլիկտ չունենալ հաղթանակից հետո ասպարեզում հայտնված այն մարդկանց (գյուղեր թալանողներ, հերոսներին արհամարհողներ, երեսառած «պապայի բալեք») հետ, ովքեր անձնական շահը գերադասեցին պետության ու երկրի շահից. Աբկայի նմաններն ի վերջո դառնում են այդ համակարգում ընդամենը մի պտուտակ և դրա զոհը։ Վեպում ընդգծված երրորդ կոնֆլիկտը՝ Աբկայի ու Հասանի կոնֆլիկտն է։ Երկու մարդ, որոնք հայրենիքի մասին իրենց սեփական պատկերացումներն ունեն և պայքարի են ելել հանուն յուրաքանչյուրն իր հայրենիքի։ Վեպի տպագիր տարբերակը լույս է տեսել 2007 թվականին։

Հեղինակի մասին

Ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Հայաստանի ներկայիս Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ 1976 թվականին ավարտել է Մեղրու միջնակարգ դպրոցը։ 1976-1980 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետում, որն ավարտելուց հետո՝ 1980-1982 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ Հեռավորարևելյան ռազմական օկրուգում։

Ավելին՝ «Հանրագիտարան» բաժնում →
5.0
5
5
4
3
2
1
  • Աննա Վարդանյան
    25 փետրվարի 2020, 19:10

  • Զինաիդա Եղիազարյան
    14 դեկտեմբերի 2019, 16:09

    hoyakap girq e

  • Մհեր Հարությունյան
    12 դեկտեմբերի 2019, 20:23

  • Միլենա Մովսիսյան
    10 օգոստոսի 2019, 22:42

Բոլոր կարծիքները
Հեղինակի այլ գրքեր
  • Հետհեղափոխությունն՝ իր եզրերով