Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

15 կարծիք
Հեղինակ՝ Վահան Թոթովենց
Ժանր՝ վեպ, հայ դասականներ, հայ գրականություն
Հրատարակիչ՝ Յավրուհրատ
Հրատարակման տարեթիվ՝ 2014
Դասարան՝ 5-9, 10-12

Գրքի մասին

Վահան Թոթովենցի ստեղծագործական կենսագրությունը 1930-ական թվականներին հարստացավ բարձրարժեք երկերով, իսկ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը (1930) դարձավ նրա գլուխգործոցը։ Անկեղծ, գրավիչ հուզականությամբ, անհուն սիրով, անափ կարոտով, թախծի ու տխրության շնչով գրված այս վիպակը հեղինակի մանկության ու պատանեկության, ընտանիքի, հարազատների, հայրենի Մեզիրեի պատմությունն է։ Բայց այդ պատմությունը գրվեց այն ժամանակ, երբ այլևս անցյալ էին թե՛ այդ հարազատները և թե՛ այդ քաղաքը, ու մնացել էին միայն կարոտը, կարոտը մարդկային ջերմ, պարզ բայց և խոր ու ուժեղ զգացմունքների, կարոտը անհետացած քաղաքի նկատմամբ ու Եղեռնի տնքացող ու մղկտացող ցավը... Որպես «Առաջաբանի փոխարեն» ներկայացված է Ռուբեն Զարյանի «Հուշապատում» գրքի Վահան Թոթովենցի մասին պատմող հատվածը։

Հեղինակի մասին

1907թ.-ին Զմյուռնիայի «Արևելյան մամուլ»-ում լույս է տեսել նրա առաջին «Արտոսրի կալյակներ» բանաստեղծությունը։ 1908թ.-ին Թոթովենցը մեկնել է Կ.Պոլիս, հրատարակել իր առաջին գրքույկը՝ «Ավերակ»-ը, 1909թ.-ին՝ «Սրինգ»-ը։ 1909թ.-ին Թոթովենցը մեկնել է Փարիզ, ապա Նյու Յորք: 1912թ.-ին ընդունվել Վիսկոնսընի համալսարանը, հետևել գրականության, պատմության և փիլիսոփայության դասընթացներին, սովորել է անգլերեն, ֆրանսերեն, ուսումնասիրել համաշխարհային դասական գրականությունը։ 

Ավելին՝ «Հանրագիտարան» բաժնում →
4.8
15
5
4
3
2
1
  • Սվետլանա Էվանիսյան
    20 հուլիսի 2021, 17:55

  • Մարի Զոհրաբյան
    21 օգոստոսի 2020, 13:35

  • Գայանե Սաֆարյան
    28 մայիսի 2020, 21:30

  • Ռազմիկ Հայրապետյան
    20 ապրիլի 2020, 16:15

Բոլոր կարծիքները
Հեղինակի այլ գրքեր
  • Բաց-կապույտ ծաղիկներ

  • Աղավնիներ

  • Իմ հորաքույրը

  • Բաց-կապույտ ծաղիկներ