Հետմիջօրե

6 կարծիք
Հեղինակ՝ Դիեգո Տատյան
Ժանր՝ պատմվածք, արգենտինական գրականություն
Հրատարակիչ՝ Յավրուհրատ
Հրատարակման տարեթիվ՝ 2013
Դասարան՝ 5-9, 10-12

Գրքի մասին

Արգենտինահայ փիլիսոփա և արձակագիր Դիեգո Տատյանը առաջին անգամ է ընթերցողին ներկայանում հայերենով։ Հրատարակությունն ընդգրկում է հեղինակի «Առանց թռչունների մի տեղ» (1998), «Դռների ետևում» (2003), «Աներևակայելի էրոտիզմ (Բաբուին)» (2005) և «Տան վերջին քնողը» (2007) ժողովածուներից քաղված 18 պատմվածք։ Տատյանի արձակը հիմնված է փիլիսոփայական պարադոքսի վրա։ Նա, անկասկած, Արգենտինային հատուկ «փիլիսոփայական ֆանտաստիկայի» ավանդույթների շարունակողն է։

Հեղինակի մասին

Դիեգո Տատյանը (Diego Tatian) ծնվել է 1965 թվականին Արգենտինայի Կորդոբա քաղաքում, որը մայրաքաղաք Բուենոս Այրեսից հետո մեծությամբ երկրորդն է: Տատյանը մասնագիտությամբ փիլիսոփա է եւ Կորդոբայի պետական համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի դեկանն է: Համալսարանը Ամերիկա մայրցամաքի չորս ամենահին կրթահամալիրներից է (2013 կնշի իր 400-ամյակը), որի շնորհիվ քաղաքը ձեռք է բերել La Docta, այսինքն «Գիտուն քաղաք» կամ «Գիտունների, իմաստունների քաղաք» անվանումը: Տատյանը հայտնի է իր գիտական եւ վերլուծական աշխատանքներով նվիրված Սպինոզային, Հայդեգերին եւ Բորխեսին: Նա հրատարակել է նաեւ պատմվածքների եւ փիլիսոփայական մանրապատումների մի քանի ժողովածուներ, որոնցից կատարված ծաղկաքաղը ներկայացվել է հայերենով, «Հետմիջօրե» խորագրով գրքույկով։

Ավելին՝ «Հանրագիտարան» բաժնում →
4.2
6
5
4
3
2
1
  • Անի Խաչատրյան
    11 մայիսի 2020, 03:33

  • Աննա Վարդանյան
    14 մարտի 2020, 11:24

  • Սիրուշո Բուլղադարյան
    23 սեպտեմբերի 2019, 18:11

    aydqan bard che

  • Գոհար Մուրադյան
    21 մայիսի 2019, 15:30

    karcum em shat bard e

Բոլոր կարծիքները