Դիմորդի անկյուն

Թարգմանություն և արխիվավարություն

  • Թարգմանիչ- արխիվավար

Թարգմանիչ-արխիվավարը իր գործունեության ոլորտում՝ պետարխիվներում, կազմակերպությունների արխիվներում իրականացնում է փաստաթղթերի համալրումը, հաշվառումը, պահպանությունը, օգտագործումը, մշակումը, նկարագրումը, արժեքավորումը, գիտատեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման աշխատանքները: Կազմում է ծրագրեր, կատարում արխիվային տեղեկատվության նկատմամբ շուկայի պահանջարկի կանխատեսումներ, ներդնում է նոր տեխնոլոգիաներ տեղեկատվական համակարգի շտեմարանի ստեղծման նպատակով: Հավաքագրում, գնահատում է պատմական արժեք ներկայացնող փաստաթղթերը և ապահովում դրանց պահպանությունը: Հավաքում, պահպանում և սպասարկում է արխիվների և այլ կազմակերպությունների հավաքածուները, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: