Դիմորդի անկյուն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջ

Հայ ժողովրդի ճարտարագիտական մտքի ջատագովները 1921 թվականին ձեռնամուխ եղան ստեղծելու առաջին տեխնիկական ուսումնական հաստատությունը, որն արժանացավ կառավարության հավանությանը և 1921 թվականի նոյեմբերի 29-ին Սովնարկոմի որոշմամբ հիմնադրվեց Երևանի ինդրստրիալ տեխնիկումը:
1953թ. շինարարական տեխնիկումը վերանվանվեց ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի անունով:
1990թ. ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի և ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության որոշումներով Ալ.Թամանյանի անվան Երևանի շինարարական տեխնիկումի կարգավիճակը վերփոխվեց ակադեմիկոս Ալ Թամանյանի անվան շինարարական քոլեջի:
ՀՀ Կառավարության 20.11.2007 թվականի թիվ 1577-Ն որոշման համաձայն Երևանի Ալ. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է, միացվելով «Երևանի Ճարտարապետության և շինարարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ին, նպատակ ունենալով հետևելու Բոլոնիայի պայմանագրի շարունակական կրթությանը:
Լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան իրենց ուսուցումը շարունակելու ՃՇՀԱՀ-ի համապատասխան մասնագիտության հեռակա բաժնի 2-րդ կուրսից և ցանկության դեպքում սովորելու մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:
Պրակտիկաները անցկացվում են «Երևանշին» ԲԲԸ, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեյում և «Ինժեներ լիգա» ՍՊԸ-ում:

Հասցե՝ ք. Երևան, Նոր-Նորքի 5-րդ զանգված, Մառի փ. 17/1
Հեռ.՝ (010) 64-20-99, (010) 64-20-01
Էլ.փոստ` [email protected]



Տնօրեն՝ Անահիտ Հովհաննիսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: