Դիմորդի անկյուն

Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ

Երևանի քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումը հիմնադրվել է 1937 թվականին: ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդի թիվ 487 որոշմամբ: 1989թ. սեպտեմբերի 25-ից Երևանի քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումը վերանվանվել է պոլիտեխնիկական տեխնիկումի: 2000թ. փետրվարի 2-ի Կրթության և գիտության նախարարության հմ. 21-04/5 հրամանի համաձայն վերանվանվել է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի, իսկ 2002թ. փետրվարի 23-ի N 969-M հրամանով՝ «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Քոլեջն իր բիզնես պլանով նախատեսված աշխատանքների շրջանակում հսկայածավալ աշխատանքներ է կատարել ինչպես բովանդակային, այնպես էլ նյութատեխնիկական բազայի զարգացման առումով:
Քոլեջը համագործակցում է հետևյալ գործատուների և միջազգային կառույցների հետ
1. «Նաիրիտ Գործարան» - ՓԲԸ
2. «Էկո պրոֆ» - ՍՊԸ
3. «Կառարդշին տրեստ» ընկերություն
4. «Ռեվեգ» ՍՊԸ
5. «ՀՀ ատամնատեխնիկական ասոցացիա»
6. ԱՁ «Գայանե Սարգսյան»
7. «ՀՀ սպառողների պաշտպանության ազգային ասոցացիա»
8. ՀՀ պետական և ոչ պետական բուհեր
9. Կազանի պետական համալսարան /КНИТУ/
10. Շվեդական «Նունյոս» կազմակերպություն:

Հասցե՝ ք.Երևան, Բագրատունյաց 71
Հեռ.՝ (010) 48-06-41, (010) 48-71-80
Էլ. փոստ՝ [email protected], [email protected]


Տնօրեն՝ Շողիկ Ալեքսանյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: