Դիմորդի անկյուն

Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ

1977թ.-ին հիմնադրվել է Երևանի թիվ 2 բժշկական ուսումնարանը, որը 1997թ.-ից վերանվանվել է Գրիգոր Մագիստրոսի անվան բժշկական ուսումնարան: 2002 թ.-ին ՀՀ կառավարության թիվ 28 որոշմամբ` Երևանի ՀՀ ԱՆ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ ՓԲԸ-ն՝ հիմնադրված 1993թ.-ին, միաձուլվել է Գրիգոր Մագիստրոսի անվան պետական բժշկական ուսումնարանին և վերակազմավորվել որպես ՀՀ ԱՆ «Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ: 2011թ.-ին ՀՀ կառավարության N 1725-Ն որոշմամբ` վերանվանվել է ՀՀ ԱՆ «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ, իսկ ՀՀ կառավարության 2013թ. հունվարի 16-ին թիվ 83-Ն որոշմամբ` անցել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության:
Քոլեջում գործնական պարապունքներն անցկացվում են ժամանակակից սարքավորումներով, տեսալսողական պարագաներով և նյութերով հագեցած կաբինետ-լաբորատորիաներում և լսարաններում , իսկ կլինիկական ուսուցումը կազմակերպվում է Երևանի լավագույն բուժկանխարգելիչ հիմնարկներում՝ «Էրեբունի», «Նաիրի», «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոններ, «Արմենիկում» ՓԲԸ, «Արաբկիր» բժշկական համալիր, դեղատներ, ստոմոտոլոգիական, էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի կենտրոններ:
Քոլեջը համարվում է հետդիպլոմային շարունակական կրթության ուսումնական բազա Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժքույրական գործի կազմակերպում» ամբիոնի համար, որտեղ դասավանդում են քոլեջի լավագույն դասախոսները:
Քոլեջում ընդունելությունն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարի 05.04.2012թ. No254Ն հրամանի համաձայն: Ընդունելությունն անց է կացվում կենսաբանություն առարկայի բանավոր քննության արդյունքների հիման վրա:
Ընդունելության մրցույթն անց է կացվում ՀՀ ԿԳՆ կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում՝ ընդունելության քննությունից 8 և ավելի միավոր ստացած դիմորդների միջև:
Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է 2015թ
օգոստոսի 26-27-ը:
Քույրական գործի կազմակերպչի, բուժքույր-մենեջերի որակավորում ստացած շրջանավարտները պետական դիպլոմից բացի ստանում են նաև Կալիֆորնիայի UCLA համալսարանի բժշկական կենտրոնի կողմից տրված հավաստագիր, որում նշված է, որ քոլեջում ստացած քառամյա կրթությունը համարժեք է քույրական գործի բակալավրի կրթական աստիճանին ԱՄՆ-ում: Քառամյա ծրագիրն ընդունված է Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքի գրանցված բուժքույրերի լիցենզավորման հանձնաժողովի կողմից:
Քոլեջը համագործակցում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության, Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Լոս Անջելեսի UCLA բուժքույրական կենտրոնի, Շվեդիայի Յոնշոփինգ քաղաքի բժշկական գիտությունների համալսարանի բուժքույրական քոլեջի, Շոտլանդիայի Արևմտյան համալսարանի, ինչպես նաև Հայաստանում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների հետ:
2013թ. սեպտեմբերից Երևանի հայ-ամերկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի քույրական գործի կազմակերպում մասնագիտության քառամյա կրթական ծրագիրը պաշտոնապես ընդունվեց ԱՄՆ-ի կառավարական հանձնաժողովի կողմից և դարձավ Սիգմա Տետա Տաու պատվավոր միության Քայ-Դելտա մասնաճյուղը: Քայ Դելտան իր անդամներին եզակի հնարավորություն է ընձեռում քույրական գործի այլ երկրների բարձրակարգ մասնագետների հետ փորձի փոխանակման իրականացման հարցում, ծանոթանալ այս բնագավառի նորարարություններին և զարգացնել հմտությունները՝ համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին:


Հասցե՝ ք.Երևան, Տիտոգրադյան փող. 133
Հեռ.՝ (010) 47-07-70
Կայք՝ www.erebounicollege.am
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Ալինա Մաքսիմի Քուշկյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: