Դիմորդի անկյուն

Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ

Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջը հիմնադրվել է 1928 թ-ին՝ որպես Երևանի հողաշինարարական տեխնիկում: 1964թ-ին վերանվանվել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկում:

ՀՀ կառավարության 10.08.2001թ. թիվ 741 որոշմամբ և ՀՀ գյուղատնտեսության նախարարության 23.08.2001թ. թիվ 188 հրամանով Երևանի հիդրոմելիորատիվ հենակետային պետական քոլեջը վերանվանվել է Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ (ՊՈԱԿ-ի) կարգավիճակ:

Քոլեջն իր 87-ամյա պատմության ընթացքում տվել է 18750 շրջանավարտներ, ովքեր աշխատել և աշխատում են հանրապետության ազգային տնտեսության տարբեր բնագավառներում՝ որպես մելիորատոր, հողաշինարար, հաշվապահ, ֆինանսիստ, իրավագետ, ապրանքագետ:

Դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը կատարվում է հունիս ամսվա կեսից, մինչև օգոստոսի 25-ը, ամեն օր, բացի կիրակի օրվանից, ժամը՝ 09:00-17:00:

Առկա (ստացիոնար) ուսուցմամբ ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի տեղերի ընդունելությունը կատարվում է ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկաների գնահատականների ընդհանուր գումարի հիման վրա:

Դիմողը կարող է դիմումը տալ մինչև 2 մասնագիտության հայտագրմամբ՝ մրցույթի առաջին հայտի գերակայության սկզբունքով, անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
Համագործակցությունը գործատուների հետ իրականացվում է միայն արտադրական պրակտիկաների իրականացման շրջանակներում կնքված պայմանագրերի հիման վրա:

• «Գեոդեզիայի և քարտեզագրության» ՊՈԱԿ

• «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ

• «ԱՐՆԴԱՆԵ» ՍՊԸ

• «Արփինե-Թագուհի» ՍՊԸ

• «Նորաշեն» գյուղ. Համայնք

Հասցե՝ ք.Երևան, Բուռնազյան փող. 143
Հեռ.՝ (010) 45-09-20, (010) 45-12-00 ,
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրվել է 1928թ.

Տնօրեն՝ Արմեն Աղասարյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: