Դիմորդի անկյուն

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը (Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկում) ստեղծվել է 1929թ. Լենինականում՝ տեղի տեքստիլ ֆաբրիկայի համար կադրեր պատրաստելու նպատակով, հետագայում տեղափոխվել է Երևան, Գլինկայի 2 հասցե, որտեղ գործում է առ այսօր:
Քոլեջն ապահովված է հարուստ նյութատեխնիկական բազայով: Մասնագիտությունների ցանկն անընդհատ թարմացվում է՝ համապատասխանեցվելով ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին: Ուսուցման ձևերը՝ առկա (ստացիոնար), հեռակա: Պետպատվերով բարձր առաջադիմությամբ սովորողները ստանում են կրթաթոշակ: Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Ընդունելությունը կատարվում է հիմնական ընդհանուր (9-ամյա)* և միջնակարգ լրիվ (12-ամյա) կրթության հիման վրա, անվճար և վճարովի տեղերում: Բարձր առաջադիմությամբ շրջանավարտները կարող են ուսումը շարունակել պետական և հավատարմագրված բուհերում՝ առանց ընդունելության քննությունների, համապատասխան մասնագիտությունների հեռակա ուսուցման երկրորդ կուրսից: Լավագույն շրջանավարտներին քոլեջը տեղավորում է աշխատանքի:
Բոլոր մասնագիտությունների գծով, բացի «Հագուստի մոդելավորում և նախագծում» և «Դիզայն (ըստ ճյուղերի)» մասնագիտություններից, ընդունելությունը կատարվում է առանց քննությունների՝ ատեստատի (վկայականի) գնահատականների հիման վրա: Մոդելյորները ընդունելության քննություն են հանձնում գծանկարից, իսկ դիզայներները՝ գծանկար, գունանկար, կոմպոզիցիա առարկաներից:
Քոլեջը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ. գործում են երկկողմանի կնքված պայմանագրեր, որոնց շնորհիվ ուսանողներն անցնում են ուսումնական և մասնագիտական պրակտիկա: Դրանցից են`

«Ալեքս տեքստիլ» ընկերություն
«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ
«Ինգո Արմենիա» ՓԲԸ
«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերություն
«Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ
«Փրայմ Ինշուըրնս Բրոքեր» ՍՊԸ
Հայատանի պետական ինժիներարական լաբորատորիաներ «ANEL»:

Հասցե՝ ք.Երևան, Գլինկայի 2
Հեռ.՝ (010) 55-38-52, (010) 55-07-20, (094) 05-57-81
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Արտակ Սարգսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: