Դիմորդի անկյուն

Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ

Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը (մինչև 2006 թ.՝ ուսումնարան), հիմնադրվել է 1967 թ. հոկտեմբերի 1-ին: Իր գոյության հինգ տասնամյակների ընթացքում ծավալել է արդյունավետ գործունեություն երաժշտական կրթության միջին մասնագիտական օղակում՝ վաղուց ի վեր դառնալով հանրապետության առաջատար կրթական հաստատություններից մեկը: 1984 թ. ուսումնարանն արժանացավ 20-րդ հարյուրամյակի հայ կոմպոզիտորական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` Առնո Բաբաջանյանի անունը կրելու բարձր պատվին: 2017 թ. քոլեջը, մասնագիտական երաժշտական կրթության ոլորտում մեծագույն ավանդի համար, արժանացավ ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևի՝ Ոսկե մեդալի: Ներկայում քոլեջում սովորում է ավելի քան 300 ուսանող: Գործում են հետևյալ բաժինները.

• Դաշնամուրային
• Լարային գործիքների
• Փողային գործիքների
• Հարվածային գործիքների
• Ժողովրդական գործիքների
• Երգեցողության (դասական, ժողովրդական և էստրադային)
• Երգչախմբավարության
• Երաժշտության տեսության

Քոլեջը պարբերաբար կազմակերպում է տարբեր փառատոններ (այդ թվում՝ միջազգային), ստուգատեսներ, համերգային երեկոներ: Քոլեջում գործում են լարային քառյակ, կամերային նվագախումբ, ժող. գործիքների նվագախումբ, ուսանողական երգչախումբ, երաժշտա-թատերական ստուդիա: Ընդունելությունը կատարվում է հիմնական ընդհանուր կրթության կամ միջնակարգ ընդհանուր կրթության ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող ընդունելության քննական առարկաների գնահատականների ընդհանուր գումարի հիման վրա: Շրջանավարտները ստանում են մասնագետի որակավորում:

Հասցե՝ ք.Երևան, Ազատության 18
Հեռ.՝ (010) 28-53-20
Կայք՝ babajanyancollege.am
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Արմեն Քրիստափորի Հարությունյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: