Դիմորդի անկյուն

Արմավիրի արվեստի պետական քոլեջ

Արմավիրի արվեստի պետական քոլեջը հիմնադրվել է 1990 թվականին, որպես Հոկտեմբերյանի արվեստի ուսումնարան: 2002 թ.-ին` «Արմավիրի արվեստի պետական ուսումանարան» ՊՈԱԿ, 2006 թ-ից ` «Արմավիրի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ:

Այսօր քոլեջում գործում է դաշնամուր, լարային գործիքներ,փողային գործիքներ, ժողովրդական գործիքներ, երգեցողություն, երգչախմբավարություն, երաժշտության տեսություն, պարարվեստ, գեղանկարչություն, դիզայն բաժինները, որտեղ սովորում են բնատուր ունակություններով օժտված շատ պատանիներ ու աղջիկներ: Ընդունելությունը կազմակերպվում է ըստ ՀՀ ԿԳ նախարարի կողմից հաստատված կարգի:
Քոլեջին կից գործում է պրակտիկայի բաժին, որտեղ սովորում են դպրոցահասակ մոտ 250 երեխաներ, որը հանդիսանում է քոլեջի բազան, իրականացվում է ուսանողների մանկավարժական պրակտիկան։
Գործատուների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը.

1. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

2. ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցություն» հիմնադրամ

3. Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

4. Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ

5. «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

6. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ» Արմավիրի մարզային երիտասարդական կենտրոն

7. «Հայկական Կարմիր խաչ» ընկերություն, Արմավիրի մարզային մասնաճյուղ

Հասցե՝ Ք.Արմավիր , Երևանյան 32
Հեռ.՝ (0237) 2-28-00
Կայք՝ www.armartcol.am
Էլ. փոստ՝ [email protected]



Տնօրեն՝ Նունե Մուրադյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: