Դիմորդի անկյուն

Արարատի պետական քոլեջ

1964թ.-ին Արարատ քաղաքում հիմնադրվել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումը, որը 1999թ.-ին վերանվանվել է Արարատի պետական քոլեջ, իսկ 2002թ.-ին՝ “Արարատի պետական քոլեջ” ՊՈԱկ:
Իր գործունեության շուրջ կեսդարյան պատմության ընթացքում Արարատի պետական քոլեջը միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներ է պատրաստել ինչպես Արա-րատի ցեմենտի շիֆերի կոմբինատում, այնպես էլ Հայաստանի արդյունաբերության տարբեր ճյուղերում աշխատելու համար:
Քոլեջում ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քնությունների՝ ավարտական վկայականի /հիմնական ընդհանուր կրթության/ և ատեստատի /միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության/ գնահատականների հիման վրա:
Արարատի պետական քոլեջը պայմանագրեր է կնքել շրջանի տարբեր ոլորտի ներկայացուցիչ-գործատուների հետ, որոնց կազմակերպություններում, հիմնարկ-ձեռնարկություններում ուսումնական և արտադրական պրակտիկաներն են անցկացնում քոլեջի ուսանողները:
Արարատի պետական քոլեջը համագործակցության պայմանագրեր է կնքել Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալասարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ, համաձայն որոնց բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կարող են կրթությունը շարունակել վերոհիշյալ բուհերում՝ հեռական ուսուցման համակարգի 2-րդ կուրսում /ըստ ՀՀ կառավարության 2002թ.-ի մայիսի 20-ի № 589 որոշման/:

Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք.Արարատ, Խանջյան 67
Հեռ.՝ (0234) 4-41-01, (055)-66-52-52 (բջջ.)
Ֆաքս՝ (0234) 4-41-01
Կայք՝ www.apq.am
Էլ. փոստ՝ [email protected]



Տնօրեն՝ Էլլա Գասպարյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: