Դիմորդի անկյուն

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը (նախկին Երևանի էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկում) հիմնադրվել է 1960 թվականին ԽՍՀՄ կրթության նախարարության հրամանով: Սկզբնական նպատակն էր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի և «Էլեկտրոն» գործարանի համար միջին մասնագիտական կրթություն ունեցող կադրեր պատրաստելը:
1967թ. տեխնիկումն անցավ ԽՍՀՄ ռադիոարդյունաբերության նախարարության ենթակայության տակ, կտրուկ աճեց ֆինանսավորումը և համապատասխանաբար սկսեց զարգանալ նյութատեխնիկական բազան և մեթոդական ապահովումը: 1992թ. ԷՀՄ տեխնիկումը անցավ ՀՀ կրթության նախարարության ենթակայության տակ:
1999թ. տեխնիկումը վերակազմավորվեց Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի: Այդ ժամանակներից ի վեր քոլեջի նյութատեխնիկական և մեթոդական բազաները ենթարկվել են արմատական փոփոխությունների և մշտապես մոդեռնիզացվում են և ենթարկվում բարեփոխման:
ՀՀ Գործատուների միության հետ համագործակցությունը սկսվել է 2006 թվականից: 2005 թվականին քոլեջը համագործակցում է գերմանական "Festo" կազմակերպության հետ, որը համաշխարհային առաջատարն է ավտոմատիզացիայի տեխնիկայի բնագավառում:
2007 թվականից քոլեջը սկսեց ակտիվ մասնակցությունը Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագրերին: Չորս տարի անընդմեջ քոլեջի ուսանողները մասնակցում են «Skills@work» (Հմտություններ աշխատանքում) ծրագրի շրջանակներում «ԱրմենՏել» կազմակերպության հետ համատեղ անցկացվող մրցույթներին
2008 թվականից քոլեջը մասնակցում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից նախաձեռնված կրթական և մշակութային ծրագրերին: 2008թ. Բրիտանական խորհրդի հովանավորությամբ կնքվեց պայմանագիր Միացյալ Թագավորության Բրեդֆորդի քոլեջի հետ «Մեխատրոնիկա» մասնագիտության կրթական չափորոշիչի և մոդուլային ծրագրերի մշակման վերաբերյալ: Երկու տարվա համատեղ աշխատանքի արդյունքում 2011թ. առաջին անգամ Հայաստանում «Մեխատրոնիկա» մասնագիտությամբ կատարվեց առաջին ընդունելությունը:

2008թ. սկսվեց համագործակցությունը գերամանական «InWent» (այժմ GIZ) կազմակերպության հետ էլեկտրոնային ուսուցման ուղղությամբ, իսկ 2013թ. հունիսից քոլեջը ձեռնամուխ է եղել հաշմանդամություն ունեցող անձանց համակարգչային ուսուցումը կազմակերպելու գործին: Այդ նախագիծը իրականացվում է «Save the children» կազմակերպության գրանտային ծրագրի ֆինանսավորմամբ, որի արդյունքում ուսուցում են անցել շուրջ 60 հաշմանդամներ:




Հասցե՝ ք.Երևան, Մամիկոնյանց 52
Հեռ.՝ (010) 23-62-52
Կայք՝ www.it-college.am
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Ռոբերտ Աբրահամյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: