Դիմորդի անկյուն

Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ

1957թ. օգոստոսի 9-ին Կիրովականում (այժմ` Վանաձոր) հիմնադրվում է «Սարքաշինական տեխնիկումը»: 1986թ. կառավարության որոշմամբ «Սարքաշինական տեխնիկումը» միացվեց Կիրովականում գործող մեկ այլ փառահեղ ուղի անցած քիմիկո-տեխնոլոգիական տեխնիկումին և վերանվանվեց պոլիտեխնիկում:
2000թ. կառավարության որոշմամբ պոլիտեխնիկումը միացվեց քաղաքում գործող միակ` թիվ 47 պրոֆտեխնիկական ուսումնարանին, վերանվանվեց «Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ»:
Քոլեջում կրթությունն իրականացվում է երեք կրթական ծրագրերով` միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և լրացուցիչ:
Միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կատարվում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա բաժիններում:
Լրացուցիչ կրթությամբ ուսուցում է իրականացվում հետևյալ մասնագիտություններով՝ «Վարսահարդարություն», «Խոհարարություն», «Ատաղձագործական, մանրահատակագործության, ապակեգործության աշխատանքներ», «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում»:
Քոլեջը կնքել է պայմանագրեր Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի, Հայաստանի Պետական Ագրարային Համալսարանի և Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղերի հետ, համաձայն որոնց լավագույն շրջանավարտները կարող են ուսումը շարունակել վերոնշյալ ԲՈՒՀ-երի համապատասխան մասնագիտության 2-րդ կամ 3-րդ կուրսերում:
«Դասավանդում տարրական դասարաններում», «Նախադպրոցական կրթություն» և «Թարգմանություն և գործավարություն» մասնագիտությունների շրջանավարտները կարող են ուսումը շարունակել Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտում, իսկ «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության շրջանավարտները` Հայաստանի Պետական Ագրարային Համալսարանի և Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղերում:
Ընդունելության կարգ` «Զարդակիրառական արվեստ» (ոսկերչական գործ) և «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությունների հիմնական ընդհանուր կրթությամբ ընդունվողները սովորում են անվճար և ստանում կրթաթոշակ: Ավարտողներին տրվում է միջնակարգ կրթության ատեստատ և մասնագիտության դիպլոմ:
Ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննությունների` մրցույթը կատարելով հիմնական ընդհանուր կրթության վկայականի կամ միջնակարգ (լրիվ) կրթության ատեստատի գնահատականներով: Բարձր առաջադիմություն ունեցող սովորողները ստանում են կրթաթոշակ:
Հիմնադրման օրվանից մինչ օրս կրթօջախը ընդգրկված է Հայաստանի կրթության ոլորտը ղեկավարող պետական գերատեսչության կառույցի կազմում: Քոլեջն ունի իր անվանական հուշամեդալը, որին 2007թ. մինչ օրս արժանացել են բարերար Անուշավան Աբրահամյանը (2009թ.), ՀՀ նկարիչների միության անդամ, քոլեջի աշխատակից Կարլեն Քոչինյանը(2011թ.) և երկարամյա ամբասիր աշխատանքի համար տնտեսագիտության դասախոս Ամալյա Հովհաննիսյանը(2012թ.):

.

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Երևանյան խճ. 92

Հեռ.՝ (0322) 2-87-89
Ֆաքս՝ (0322) 2-87-89
Կայք՝ www.vspc.am
Էլ. փոստ՝ [email protected]
Հիմնադրման տարեթիվ՝ 1957թ.

Տնօրեն՝ Արշակ Թումանյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: