Հանրագիտարան

Քաղաքացիական հասարակության օր (Հայաստան)

Սեպտեմբերի 19-ին Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 2009թ., երբ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) և նրա գործընկերների ջանքերով Երևանի Սիրահարների այգում կազմակերպվեց «Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով» լուսանկարների ցուցահանդես-մրցույթ և համերգ:
Այս տոնը կոչված է բնակչության լայն շերտերի շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և նրանց դարձնել այդ գաղափարի կրողը:
 
Յուրաքանչյուր տարի տոնն անցնում է «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսի ներքո:
 
Միջոցառումներին մասնակցում են քաղաքացիական հասարակության տարբեր կառույցներ, պետական և միջազգային կազմակերպություններ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: