Հանրագիտարան

Պետական դրոշի օր (ՌԴ)

Օգոստոսի 22-ին Ռուսաստանում նշվում է Պետական դրոշի օրը: 1991թ.-ի օգոստոսի 22-ին ՌԴ Գերագույն Խորհրդի որոշմամբ առաջին անգամ պաշտոնապես բարձրացվում է Ռուսաստանի պետական եռագույն դրոշը՝ սպիտակ, կապույտ և կարմիր շերտագծերով:
Առաջին անգամ դրոշը բարձրացվել է ռուսական «Օրյոլ» ռազմանավի վրա: Եռագույնի օրինական «հայրը» համարվում է Պյոտր 1-ինը: 1705թ.-ի հունվարի 20-ին նա հրամանագիր է ստորագրել, ըստ որի`   «բոլոր առևտրային նավերի վրա» պետք է բարձրացվի սպիտակ-կապույտ-կարմիր դրոշը, որը գծագրել է ինքն անձամբ`   որոշելով հորիզոնական շերտերի հերթականությունը:
 
Թե ինչով է ղեկավարվել գույները ընտրելիս, մնացել է հանելուկ, սակայն հստակ պարզ է, որ այստեղ յուրաքանչյուր գույն իր իմաստն ունի: Տեսակետներից մեկի համաձայն`   սպիտակը խորհրդանշում է ազատությունը, կապույտը՝ Աստվածածնին, կարմիրը՝ վեհապետությունը: 
 
Մյուսի համաձայն`   սպիտակը խորհրդանշում է վեհություն, կապույտը՝ ազնվություն, կարմիրը՝ ռուս ժողովրդի յուրահատուկ խիզախությունը և մեծահոգությունը: Ի դեպ, մինչ վերստին գործածվելը, եռագույնը 1918թ.-ից Սվերդլովի հրամանագրով փոխարինվում է հեղափոխական կարմիր պաստառով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: