Հանրագիտարան

Դաստակերտ

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Սյունիք
Առաջին հիշատակում`   XII—XIII
Խոսվող լեզուներ`   Հայերեն
Բնակչություն`   317 մարդ (2010)
Ազգային կազմ`   hայեր
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   դաստակերտցի
Հեռախոսային կոդ`   +374 (10)
Փոստային ինդեքս`   3509

 

Դաստակերտը գտնվում է Այրի լեռան ստորոտին, նույնանուն գետի ակունքի մոտ: Ունի բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակ:
Անվանվել է նաև Դաստակերն, Դաստակյուրդ: Մտել է Սյունիք նահանգի Ծղուկ գավառի մեջ: Հիշատակվում է 12-13-րդ դարերից`   Ստեփանոս Օրբելյանի կողմից: Հնում սովորական գյուղ էր: Ըստ Տաթևի վանքի հին հարկացուցակի գյուղի հարկը կազմում էր 10 միավոր:
Քաղաքատիպ ավան է համարվում 1951թ-ից և այդ ժամանակներից էլ սկսում է ավանի երկրորդ կենսագրությունը, երբ տարածքում 1952թ. կառուցվում է պղնձամոլիբդենային կոմբինատ:
Բնակավայրից 2կմ հյուսիս Վարդապետ քար կոչված ժայռաբեկորի վրա կա վիմագիր արձանագրություն:
 
Կրթություն, մշակույթ, առողջապահություն
Դաստակերտում գործում է մեկ միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, երաժշտական դպրոց, գրադարան:
Բուժսպասարկումն իրականացվում է «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ կողմից:
 
Տնտեսությունը
Դաստակերտի մոտ գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրի հիման վրա կառուցվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնաճյուղը`   իր հարստացուցիչ ֆաբրիկայով, որը 1990-ական թթ. տնտեսական ճգնաժամի պատճառով առ այսօր չի գործում:
 
Հողային և այլ բնական ռեսուրսներ
  • Հողեր (ընդամենը)`   4205 հա, այդ թվում`  
  • Գյուղատնտեսական նշանակության հողեր`   4138 հա, որից`  
  • վարելահող`   35 հա, խոտհարք`   17 հա, արոտ`   2233 հա, այլ հողատեսք`  1853 հա
  • բնակավայրերի հողեր`   54 հա,
  • էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`  3 հա
  • հատուկ պահպանվող տարածքների հողեր`   1 հա,
  • ջրային հողեր`   8 հա
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: