Հանրագիտարան

Ծառատունկի օր (Չինաստան)

Ամեն տարի մարտի 12-ին՝ հռչակավոր հեղափոխական Սյուն Յաստենի մահվան օրը, Չինաստանում և Թայվանում նշում են Ծառատունկի օրը:

Սյուն Յաստենը նախաձեռնել է զանգվածային ծառատունկ, որին մինչ օրս էլ մասնակցում են կուսակցությունների և պետությունների ղեկավարները:

 

1981 թվականին ՉԺՀ-ի հինգերորդ Ազգային ժողովրդական կոնգրեսի չորրորդ նստաշրջանը որոշում է ընդունել իրականացնել համաժողովրդական ծառատունկ:

 

11-60 տարեկան յուրաքանչյուր աշխատունակ քաղաքացի 1 տարվա ընթացքում պետք է 3-5 ծառ տնկի և աճեցնի:

 

Եթե ինչ-որ պատճառներով նրան չի հաջողվել ծառ տնկել, ապա նա պետք է համարժեք աշխատանք կատարի: Թայվանում այս փառատոնը նշվում է 1927 թվականից ի վեր:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: