Հանրագիտարան

Հազվագյուտ հիվանդությունների միջազգային օր

Այսօր աշխարհում նշվում է Հազվագյուտ հիվանդությունների միջազգային օրը: Այդ հիվանդություններից են մեզ շատ հայտնի երևանյան հիվանդությունը, մկանային դիստրոֆիաները, արյան դժվար մակարդելիությամբ դրսևորվող հեմոֆիլիան և այլն:
Այս օրն ամբողջ աշխարհում քննարկվում են հազվագյուտ հիվանդություններին առնչվող մի շարք հարցեր՝ ինչպես է աշխատում հազվագյուտ հիվանդություններով տառապող մարդկանց անհրաժեշտ դեղորայքի տրամադրման համակարգը, ինչպես լուծել բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցների պակասի խնդիրը, ինչպես են նշյալ երկրներում պայքարում հիվանդների կյանքի համար և այլն:
 
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում 30 000 հիվանդ է գրանցված, որոնք տառապում են երևանյան հիվանդությամբ: Շաբաթական հայտնաբերվում է մոտ վաթսունից ութսուն երևանյան հիվանդությամբ տառապող հիվանդ: 
 
Միակ դեղամիջոցը, որ կա այս հիվանդության համար, կոլֆիտին դեղն է, որը մինչև յոթ տարեկան երեխանրի համար անվճար է: Ըստ որում՝ այս հիվանդությունն ունեցող մարդիկ ենթարկվում են գենետիկ հետազոտության, որը շատ թանկ է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: