Հանրագիտարան

Թագադրվեց Իվան Ահեղը

Իվան Վասիլևիչ (Իվան Մեծ, ուշ պատմագրության մեջ`   Իվան IV Ահեղ, 1530թ. օգոստոսի 25, Կոլոմենսկոյե, Մոսկվա - 1584 թ. մարտի 18, Մոսկվա), Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան (1533 թվականից), ամենայն Ռոսիո ցար (1547 թվականից, բացառությամբ 1575-1576թթ., երբ անվանապես ցար էր Սիմեոն Բեկբուլատովիչը):

Իվան Ահեղը Ռուսաստանի առաջին ցարն է, ականավոր պետական գործիչ, խորաթափանց քաղաքագետ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիրը: Մեծ իշխան (1533 թվականից) Իվան 4-րդ Վասիլևիչը 1547 թվականի հունվարի 16-ի թագադրվել և դարձել է Ռուսաստանի առաջին ցարը:

 

Պետական կառավարմանը նրա գործուն մասնակցությունն սկսվել է այսպես կոչված Ընտրյալ ռադայի (1549-1560թթ.) ստեղծումով: Ինքնակալական իշխանությունն ամրապնդելու և ուժեղ կենտրոնացված պետություն ստեղծելու նպատակով բարեփոխումներ է կատարել կենտրոնական ու տեղական կառավարման, իրավունքի, բանակի և այլ ոլորտներում։

 

Իվան Ահեղը 1550 թվականին ղեկավարել է «Դատաստանագիրք» օրենսգրքի կազման գործը։ 1547-1552թթ. Ռուսաստանին է միացել Կազանի, իսկ 1556 թվականին Աստրախանի խանությունները։ Նրանցից կախման մեջ են ընկել Սիբիրի խանությունը (1555թ.) և Մեծ Նողայի հորդան (1557թ.)։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: