Հանրագիտարան

Գերմանիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Բեռլին
Տարածքը՝ 357 հզ.կմ քռ
Բնակչությունը՝ 82,7 մլն
Պետական լեզուն՝ գերմաներեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ գերմանական մարկ)

Գերմանիան պետություն է Եվրոպա աշխարհամասում։ Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում՝ Դանիայի (68 կմ), արևմուտքում՝ Նիդեռլանդների (577 կմ), Բելգիայի (167 կմ) և Լյուքսեմբուրգի (138 կմ), հարավ-արևմուտքում՝ Ֆրանսիայի (451 կմ), հարավում՝ Շվեյցարիայի (334 կմ) և Ավստրիայի (784 կմ), արևելքում՝ Լեհաստանի (456 կմ) և Չեխիայի (646 կմ) հետ։ Գերմանիայի խոշոր քաղաքներն են՝ Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլնը։ Գերմանիաի Դաշնային Հանրապետության տարածքը քիչ ավելի է հարևան Լեհաստանից, բայց բնակչությունը համարյա 2 անգամ գերազանցում է նրան։ 2007 թվականի հուլիսի դրությամբ 82,400,996 մարդ։ 2,1 մլն. ԵՄ-ի /Եվրամիություն/ ներգաղթածներ են, 1,5 Եվրոպական երկրներից՝ ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 1,7 մլն. թուրքեր։ Գերմանիան ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրն է։

Պատմություն

Կա ապացույց, որ առաջին մարդ արարածը Գերմանիայի տարածք եկել է 700 հազար տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։ Առաջին գերմանացիների մասին հիշատակվում է հին հույների և հռոմեացիների աշխատանքներում։ Գերմանիայի հիմնադրման ավանդական օրն ընդունված է նշել փերվարի 2-ին, 962։ Այդ օրն արևելաֆրանկյան թագավոր Օտտոն թագադրվել է Հռոմում, որ համարվում է Հռոմեական Կայսրության կայսր։
 
Աշխարհագրություն
Վարչական բաժանում
Գերմանիան Դաշնային Հանրապետություն է։ Մարզերն են՝
Բադեն-Վյուրթեմբերգ (Baden-Württemberg)
Բավարիա (Bayern)
Բեռլին
Բրանդենբուրգ (Brandenburg)
Բրեմենի մարզ (Bremen (Land))
Թյուրինգիա (Thüringen)
Համբուրգ (Hamburg)
Հեսսեն (Hessen)
Հյուսիսային Հռենոս-Վեստֆալլեն (Nordrhein-Westfalen)
Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա (Mecklenburg-Vorpommern)
Ներքին Սաքսոնիա (Niedersachsen)
Շլեզվիգ-Հոլշտայն (Schleswig-Holstein)
Ռայնլանդ-Պֆալց (Rheinland-Pfalz)
Սաար (Saarland)
Սաքսեն-Անհալտ (Sachsen-Anhalt)
Սաքսոնիա (Sachsen)
 
Քաղաքական համակարգ
Պետական կառուցվածք
Բեռլինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքն է։ Չնայած բոլոր բանակցություններին՝ մայրաքաղաքը Բոննայից Բեռլին տեղափոխելուն, Բոննային հաջողվել է մի շարք կարևոր գրասենյակներ պահել իր տարածքում, ինչպես, օրինակ, Դաշնային վերահսկիչ պալատը։ Գերմանիան դեմոկրատական, սոցիալական-իրավական պետություն է։ Այն կազմված է 16 դաշնային երկրներից։ Պետությունը ղեկավարվում է Գերմանիայի Հիմնական Օրենքով`   Սահմանադրությամբ։ Ղեկավարման ձևով ԳԴՀ-ն պառլամենտական երկիր է։ Պետության գլուխը դաշնային նախագահն է։
 
Արտաքին քաղաքականություն
Հայ-գերմանական հարաբերություններ
Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ-ի հունվարին, իսկ ՀՀ դեսպանությունը բացվել է 1994 թ-ին՝ Բեռլինում։ 2001 թ-ից ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Կարինե Ղազինյանը։ 2006 թ-ի սեպտեմբերից ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Գյունտեր Պիլարսկին (հյուպատոսական տարածքը՝ Բադեն-Վյուրտենբերգ երկրամաս), նստավայր՝ Կարլսռուե։ Երևանում ԳԴՀ դեսպանությունը բացվել է 1993թ-ին։ 2007թ-ի օգոստոսի 16-ից ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանն է տիկին Անդրեա Վիկտորինը։ 1991թ-ից մինչև 2008թ-ի հուլիսը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանում կատարվել են 248,7 մլն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ։ Դրանց հիմնական մասը զբաղված է ծառայությունների և առևտրի ոլորտում, իսկ մոտ մեկ տասնյակը տարբեր արտադրություններ են իրականացնում։ Գերմանացի գործարարները ներգրավված են նաև խորհրդատվական, հյուրանոցային և տուրիստական բիզնեսներում։
 
Տնտեսություն
Գերմանիան ունի հարուստ և տեխնոլոգիապես հզոր տնտեսություն, որը, ըստ գնողունակության համարժեքի սկզբունքի, աշխարհում հինգերորդն է: Համախառն ներքին արդյունքը (այսուհետը՝ ՀՆԱ) 2007թ-ին պաշտոնական փոխարժեքով կազմել է 3,259 տրլն. ԱՄՆ դոլար, գնողունակության համարժեքով՝ 2,833 տրլն ԱՄՆ դոլար:
 
Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսական հիմնական արտադրանքներն են. կարտոֆիլ, ցորեն, գարի, շաքարի ճակնդեղ, մրգեր, կաղամբ, խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային թռչուններ:
 
Արդյունաբերություն
Գերմանիան համարվում է աշխարհի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենազարգացած պետությունը հետևյալ ապրանքների արտադրության ոլորտում՝ երկաթ, ածուխ, ցեմենտ, քիմիկատներ, երթևեկության միջոցներ, մեքենաների սարքեր, էլեկտրոնիկա, սնունդ և խմիչք, նավեր, տեքստիլ:
 
Ժողովրդագրություն
Գերմանիայի խոշոր քաղաքներից են Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը և այլն։ Գերմանիայի բնակչությունը գերազանցում է իր հարևան երկիր Լեհաստանին: 2004 թվականի դրությամբ 82,5 մլն. բնակչություն։ 2,1 մլն. ԵՄ-ի /Եվրամիություն/ ներգաղթածներն են, 1,5 Եվրոպական երկրներից, ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 1,7 մլն. թուրքեր։ Գերմանիան Եվրամիության ամենաբնակեցված երկիրն է։ Գերմանիայում շատ են կալիումական և կերակրի աղի պաշարները: Երկիրը հարուստ է ածխի պաշարներով: Կլիմայական պայմանները բարենպաստ են: Այստեղ գերակշռում է բարեխառն գոտին, որը բնորոշ է մշակաբույսերի աճեցման համար: Հռենոսի միջին հոսանքի հովտում նույնիսկ խաղող է աճում: Գետերը ջրառատ են, նավարկելի: Երկիրը հարուստ է անտառային ռեսուրսներով: Երկրի տարածքի 30%-ը անտառածածկ է: Գերմանիան բնակչության թվով Եվրոպայի ամենամեծ երկիրն է: Բնակչության ազգային կազմը միատար է: Բնակչությունը Գերմանիայում անհավասարաչափ է տեղաբաշխված: Ճիշտ է, միջին խտությունը շատ բարձր է՝ 230 մարդ/քկմ, բայց կան շրջաններ, օրինակ, Հռենոս-Ռուրի մեգապոլիսում, որտեղ 1 քկմ վրա ապրում են ավելի քան 1000 մարդ: Հարավային շրջանները զբաղեցնում են Միջգերմանական լեռները, որոնք անցյալում հարուստ էին օգտակար հանածոներով: Բարձր է երկրի ուրբանիզացման մակարդակը՝ 90%-ից ավելի: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը թևակոխել է զարգացման հետինդուստրիալ փուլը: Համաշխարհային ճանաչում ունեն գերմանական Սիմենս, Բոշ, Մերսեդես-Բենց, Օպել, ԲՄՎ, Ադիդաս, Ֆոլքսվագեն, Բայեր և այլ ընկերություններ: Գերմանիայի սեփական ու ներմուծվող ռեսուրսները ինչպես նաև որակյալ աշխատանքային ռեսուրսներն այն կարևոր նախադրյալներն են, որոնց հիման վրա զարգացել են արդյունաբերության բազային ճյուղերը՝ էներգետիկան, մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը: Էլեկտրաէներգետիկայում գլխավոր դերը պատկանում է ՋԷԿ-երին, առաջնակարգ դեր ունեն նաև ԱԵԿ-ները: Երկրի հարավում՝ լեռնային շրջաններում կան նաև ՋՐԷԿ-ները: Գերմանիան Արևմտյան Եվրոպայում ամենաշատ պողպատ արտադրող երկիրն է: Այստեղ զարգացած է մեքենաշինությունը: Գերմանիային բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը: Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ: Արտահանում է՝ մեքենաներ և սարքավորումներ, արդյունաբերական ապրանքներ: Ներմուծում է՝ հումք, վառելիք, պարենամթերք: Կա ապացույց, որ առաջին մարդ արարածը եկել է Գերմանիայի տարածք, 700 հազար տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։ Առաջին գերմանացիների մասին հիշատակվում է հին հույների և հռոմեցիների աշխատանքներում։ Գերմանիան դեմոկրատական, սոցիալական-իրավական պետություն է։ Այն կազմված է 16 դաշնային երկրներից։ Պետությունը ղեկավարվում է Գերմանիայի Հիմնական Օրենքով /Սահմանադրություն/։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: