Հանրագիտարան

Հրդեհվեց Կ.Պոլսի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Գում Գափու թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին պոլսահայերի մայր տաճարն է: Այն Հայոց պատրիարքարանի տաճարն է`   սկսած 1641թ.-ից ցայսօր:
Այս եկեղեցում մի քանի անգամ հրդեհ է բռնկվել: 1762թ. տեղի ունեցած մեծ հրդեհից հետո վերանորոգվել է Խոջա Ռագըփ փաշայի և Հակոբ Երկրորդ պատրիարքի ջանքերով:
 
Այստեղ մեծ վերանորոգում է կատարվել նաև 1819թ., որից հետո տաճարի հյուսիսային կողմում գտնվող եկեղեցին անվանվել է Սուրբ Խաչ, իսկ հարավայինը`   Որդվոց Որոտման:
 
Ներկայում Սուրբ Խաչը կրում է Քազազ Արթին Ամիրայի անունը և օգտագործվում որպես ճաշասրահ և արարողությունների սրահ: Ինչ վերաբերում է Որդվոց Որոտմանին, ապա այն դատարկ է:
 
1826թ. Խոջափաշայի հրդեհի պատճառով եկեղեցին դարձյալ ավերվել է: Վերանորոգվել է 1828թ.`   Մահմուդ Երկրորդի խորհրդական Հարություն Ամիրա Բեզջյանի շնորհիվ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: