Հանրագիտարան

Ռոմեն Ռոլան

Ֆրանսիացի գրող, դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոմեն Ռոլանը ծնվել է 1866թ.-ի հունվարի 29-ին: Ավարտել է Էկոլ Նորմանի բարձրագույն դպրոցը, ապա երկու տարի ապրել է Իտալիայում, որտեղ սովորել է կերպարվեստ և երաժշտություն:

Վերադառնալով Փարիզ`   պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով երաժշտության պատմության պրոֆեսորի կոչում:

 

Ֆրանսիական Մեծ հեղափոխության մասին նրա գրած պիեսների շարքի թատերականացումից հետո դառնում է հանրաճանաչ:
 
Գրողի առավել հայտնի ստեղծագործություններն են «Ժան Քրիստոֆ», «Հրապուրված հոգի», «Կոլա Բրյունոն» և այլն: Ռոլանը մահացել է 1944թ.-ի դեկտեմբերի 30-ին թոքախտից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: