Հանրագիտարան

Տղամարդկանց միջազգային օր

Տղամարդկանց միջազգային օրն ամենամյա տոն է, որը նշում են նոյեմբերի 19-ին: Այն առաջին անգամ տոնել են 1999թ.-ին Տրինիդադ և Տոբագոյում: Այնուհետև տոնն սկսել են նշել նաև Ավստրալիայում, Կարիբյան ծովավածոցի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում:
Տղամարդկանց միջազգային օրվա հռչակման նպատակը գենդերային խտրականության և սեռերի անհավասարության հիմնախնդրի առկայության վրա ուշադրության կենտրոնացումն էր:
 
Տոնի կազմակերպիչները շեշտադրումը կատարում էին տղաների և տղամարդկանց առողջության պահպանման վրա, ինչպես նաև ընդգծում էին ընտանիքի և երեխաների դաստիարակության վրա նրանց ազդեցության կարևորությունը:
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանրության հետ կապերի բաժնի պետ Ինգեբորգ Բրեյնեսը, որը նաև «Կանայք և գենդերային անհավասարությունը» ծրագրի ղեկավարն էր, նշել է, որ այս տոնը հնարավորություն կտա բարելավել գենդերային հավասարակշռությունը:
 
Ներկայումս տոնը նշվում է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում, Գանայում, Հնդկաստանում, Իռլանդիայում, Մալթայում, Տրինիդադ և Տոբագոյում, ԱՄՆ-ում, ՀԱՀ-ում, Սինգապուրում և Յամայկայում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: