Հանրագիտարան

Հովսեփ Էմին

Հայ ազատագրական շարժման աչքի ընկնող ղեկավարներից մեկը`   Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: 1751—1759 թվականներին բնակվել է Մեծ Բրիտանիայում, ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններին։
1759թ. Էմինը եկել է Հայաստան, ուր փորձել է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ: 1761թ. բանակցություններ էր վարել ռուսական կառավարության հետ Սանկտ Պետերբուրգում, որպեսզի ռուսները օգնություն տրամադրեն հայ ազատագրական պայքարին։
 
Վրաստանում գտնվելիս 1763 թ. փորձել է Թուրքիայի դեմ պայքարի մեջ ներգրավել Հերակլ Բ վրաց թագավորին, բայց օգնություն չստանալով նրանից, ինչպես նաև հայկական կաթողիկոս Սիմեոնից Վրաստանից, 1764թ. մեկնել է Ղարաբաղ՝ Մելիք Հովսեփի մոտ: Արցախում նա մասնակցել է Մահմուդ Շահի դեմ մարտին՝ պաշտպանելով Գետաշենը:
 
1770 թվականից Հովսեփ Էմինը բնակվել է Կալկաթայում: Իր կյանքի պատմությունը Հովսեփ Էմինը գրի է առել 1792թ. Լոնդոնում տպագրված «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: