Հանրագիտարան

Լիոնել Մեսսի

Լիոնել Անդրես «Լեո» Մեսսին արգենտինացի ֆուտբոլիստ է: Նա հանդես է գալիս որպես իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող:

Ծնվել է 1987թ. հունիսի 24-ին Ռոսարիոյում: Համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»: Մեսսին «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր է (2009, 2010, 2011, 2012, 2015):
 
Մեսսին սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում և իր հմտություններն ու ներուժը շուտով ցույց է տվել «Բարսելոնայում»: Նա տեղափոխվել է «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» 2000թ.: 2004-2005թթ. մրցաշրջանում նա դարձել է թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությունում գոլի հեղինակ է դարձել: 
 
2006-2007թթ. մրցաշրջանից նա դարձել է հիմնական կազմի խաղացող և ավարտել մրցաշրջանը 14 գոլով 26 լիգայի խաղերում: Մեսսիի ամենահաջող մրցաշրջանը 2008-2009թթ. սեզոնն է, որտեղ նա խփել է 38 գոլ և կարևոր դեր խաղացել իր թիմի հաղթարշավում: Այդ սեզոնում Բարսելոնան հաղթել է Լա Լիգայում, նվաճել Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների լիգայի գավաթը: 2009-2010թթ.-ի մրցաշրջանում Մեսսին դարձել է 47 գոլի հեղինակ`   կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, իսկ 2010-2011թթ. մրցաշրջանում Մեսսին դարձել է 53 գոլի հեղինակ (բոլոր մրցաշարերում):
 
2010-2011թթ. Չեմպիոնների լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ՝ դարձել է երրորդ խաղացողը պատմության մեջ, ով երեք անգամ անընդմեջ ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու:
 
Մեսսին 2005թ. ՖԻՖԱ աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկուն է վեց գոլով, այդ թվում՝ երկուսը եզրափակիչ խաղում: 2006թ. նա դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցեց ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, իսկ 2007թ.՝ Ամերիկայի գավաթի եզրափակչին: 2008թ. Պեկինում նա շահեց իր առաջին միջազգային տիտղոսը`   դառնալով օլիմպիական չեմպիոն: Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում Մեսսին դարձել է 19 գոլի հեղինակ ավելի քան 60 խաղում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: