Հանրագիտարան

Արտեմ Ալիխանյան

Գիտնական-ֆիզիկոս Արտեմ Իսահակի Ալիխանյանը ծնվել է 1908թ. հունիսի 24-ին Ելիզավետպոլում (խորհրդային շրջանում`   Կիրովաբադ, ներկայումս`   Գյանջա): Ալիխանյանների ընտանիքը կիսել է դարասկզբի շատ հայ ընտանիքների ճակատագիրը. ստիպված լինելով տեղից տեղ տեղափոխվել, փրկվելով պատերազմից և թուրքական ջարդից՝ ի վերջո 1920թ. կանգ առել Թբիլիսիում:
1925թ. Արտեմ Ալիխանյանն ընդունվում է Թբիլիսիի 100-րդ աշխատանքային դպրոցի 8-րդ դասարան և, էքստեռն հանձնելով քննությունները, ստանում ավարտական ատեստատ: 1926-ին ընդունվում է Լենինգրադյան ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետ: 1934-1940թթ. Ալիխանյան-Ալիխանով եղբայրների կողմից կատարվում է աշխատանքների շարք`   գոլորշու փոխակերպման ուղղությամբ, ինչի համար 1941թ. նրանց շնորհվում է պետության բարձրագույն`   Պետական (Ստալինյան) պարգև:
 
1937թ. Ալիխանյանը պաշտպանել է թեկնածուական, իսկ 1939թ.`   դոկտորական թեզերը: 1939թ.-ի գարնանն Ալիխանյանի լաբորատորիայում սկսվում են տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունների աշխատանքները, ինչի համար գիտնականները փորձում են արշավախումբ ուղարկել Պամիր, սակայն այդ ծրագրերի իրականացմանը խանգարում է պատերազմը:
 
Արտեմ Ալիխանյանն առաջիններից է գրանցվում`   որպես կամավոր: Պատերազմի ընթացքում որոշվում է, որ ավելի արդյունավետ կլինի գիտնականի ինտելեկտն օգտագործել ուղղակի նշանակությամբ, և Ալիխանյանին առաջարկվում է մեկնել Կազան (որտեղ տարհանումից հետո գտնվում էր Ֆիզտեխը) և այնտեղ վերսկսել հայտնի ատոմային սեմինարները: 
 
Ալիխանյան եղբայրները խնդրանքով դիմում են իշխանություններին 1942թ. դեպի Արագած լեռ՝ արշավ կազմակերպելու և այնտեղ տիեզերական ճառագայթների ուսումնասիրությամբ զբաղվելու համար: 1943թ. ամռանը կազմակերպված բարձրլեռնային երկրորդ գիտարշավի արդյունքում հայտնագործվում են մինչ այդ անհայտ տիեզերական ճառագայթների հոսքեր, որոնք անվանվեցին «նեղ»: 1943թ. նոյեմբերի 25-ին Ալիխանյանը մտավ նոր ստեղծվող ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադիրների կազմ:
 
Ալիխանյանն առաջին եվրոպացի ֆիզիկոսն էր, ով ընտրվեց Հարվարդի ինստիտուտի (ԱՄՆ) Լեյբ-պրոֆեսոր: 1973թ. Ալիխանյանն ազատվեց Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնից: 
 
Ոչ միայն 20-րդ դարի, այլև մեր բազմադարյա պատմության ականավոր հայերից մեկը վախճանվել է 1978թ. Մոսկվայում թոշակի անցնելուց 5 տարի անց և թաղվել Երևանի ազգային Պանթեոնում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: