Հանրագիտարան

Ձողիկի գյուտի արտոնագրման օր

Հունվարի 3-ին աշխարհում նշվում է յուրօրինակ մի տոն՝ ըմպելիքների համար նախատեսված Ձողիկի «ծննդյան» օրը: 1888 թվականին Մարվին Սթոունը արտոնագրեց իր հայտնագործությունը՝ ձողիկը՝ ստանալով հեղինակային իրավունքին առնչվող համապատասխան փաստաթղթեր:

1890 թվականից ձողիկների արտադրությունը դարձավ Սթոունի գործունեության հիմնական ոլորտը: Ընդ որում՝ ձողիկները նախապես պատրաստվում էին ձեռքով, և միայն 1906 թվականին ստեղծվեց սարք՝ նախատեսված ձողիկների ավտոմատ արտադրության համար:

 

Ձողիկների զարգացման հաջորդ էտապը 1930-ականներն էին, երբ Ջոզեֆ Ֆրիդմանը շարունակեց կառուցվածքային փոփոխությունները՝ ձողիկի վերին հատվածում հավելելով ծալքավորված հատվածը:
 
Այս արդյունավետ փոփոխության համար 1937 թվականի սեպտեմբերի 28-ին Ֆրիդմանն ստացավ արտոնագիր: Այսօր արդեն կարելի է հանդիպել տարբեր ձևեր ունեցող գույնզգույն ձողիկների, որոնք, ծառայում են և´ որպես միջոց, և´ որպես դեկորացիա՝ ըմպելիքներին գեղեցիկ տեսք հաղորդելու համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: