Հանրագիտարան

Մարթա Վաշինգտոն

Մարթա Վաշինգտոնը ծնվել է բալթյան ընտանիքում 1731 թվականի հունիսի 2-ին: 18 տարեկանում ամուսնացել է Դենիել Պարկ Կաստիսի հետ, որն իրենից մեծ էր 20 տարով: Նրանք ունեցել են 4 երեխա, որոնցից 2-ը մահացել են վաղ տարիքում: 1757 թվականին ամուսնու մահից հետո Մարթան դարձել է հարուստ այրի:
1759 թվականին Մարթան ամուսնացել է բրիտանական բանակի գնդապետ Ջորջ Վաշինգտոնի հետ: Ջորջ Վաշինգտոնը և Մարթա Վաշինգտոնը սեփական երեխաներ չեն ունեցել, այլ մեծացրել են Մարթայի առաջին ամուսնությունից մնացած երեխաներին։
 
Երբ Ջորջ Վաշինգտոնը ղեկավարել է ամերիկյան բանակը, հանուն խաղաղության պատորազմում Մարթան հետևել է ամուսնու բոլոր քարոզարշավներին: Նա դեմ էր, որ ամուսինը մասնակցեր նորաստեղծ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին:
 
Նաև չի եղել 1789 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած ամուսնու երդմնակալության արարողությանը, սակայն հետագայում կատարել է բոլոր հասարակական պարտականությունները:
 
1902 թվականին Միացյալ Նահանգները թողարկել է փոստային կնիք՝ Մարթա Վաշինգտոնի դիմանկարով: Նա դարձել առաջին ամերիկուհին, որի դիմանկարը տեղադրվել է փոստային նամականիշի վրա: Նա նաև առաջին ամերիկուհին էր, ում նկարը հայտնվել է թղթադրամների վրա:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: