Հանրագիտարան

Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր

Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է (World Tuberculosis Day): Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ օրվա ընտրությունը պայմանավորված է 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի՝ տուբերկուլյոզի հարուցիչը հայտնաբերելու մասին հայտարարությամբ:
1905 թվականին Ռ. Կոխը Նոբելյան մրցանակ է ստացել բժշկության ոլորտում: 1993 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլյոզն անվանվել է ազգային աղետ, իսկ մարտի 24-ը հռչակել Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
 
Ամեն տարի տուբերկուլյոզով աշխարհում հիվանդանում է շուրջ 9 միլիոն մարդ: Ամեն տարի այն 1,6 միլիոն մարդու կյանք  է խլում. մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են: Հայաստանում տուբերկուլյոզի աճ գրանցվել է 1995-2005 թթ.:
 
2010 թվականին 100 հազար բնակչի շրջանում առկա էր տուբերկուլյոզի 41,3  նոր դեպք, հիվանդացության 113,6 դեպք և մահվան 42,3 դեպք, ինչը պայմանավորված էր բնակչության շրջանում տեղեկացվածության բացակայության հետ: 2010 թվականին Հայաստանում տուբերկուլյոզից մահացել է 94 մարդ:
 
Թեև տուբերկուլյոզն ընդունված է համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն, սակայն այն սահմաններ չի ճանաչում և կարող է վարակել բոլորին։ Ինչպես նշում է Լյուբով Նիկոլայանը, Հայաստանն առաջին երկրներից էր, որ արձագանքեց տուբերկուլյոզի բուժման նոր ծրագրին։
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1994թ. ընդունել է տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագիր՝ DOTS, որը կիրառվում է աշխարհի շատ երկրներում և բավականին լավ արդյունքներ է գրանցել։ Հայաստանը նույնպես միացել է այդ ծրագիրին, և առկա են արձանագրած հաջողություններ։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: