Հանրագիտարան

Ռուսաստան

Ռուսաստանը (ռուս.՝ Россия, ծագումը՝, պաշտոնապես՝ Ռուսաստան կամ Ռուսաստանի Դաշնություն) պետություն է Եվրասիայում (Եվրոպայի արևելյան և Ասիայի հյուսիսային մասում): Աշխարհի ամենամեծ պետությունն է (17 075 400 կմ² կամ Երկիր մոլորակի ցամաքի 11,46 % (1/9) մասը, կամ մարդով բնակեցված ցամաքի 12,65 % (1/8) մասը, ինչը երկու անգամ շատ է երկրորդ տեղը զբաղեցնող Կանադայից:

Ըստ 2010 թվականի հունվարի 1-ի տվյալների`   բնակչությունը 141 927 296 մարդ է, ընդ որում, բնակիչների 79,3%-ն ապրում է Ռուսաստանի եվրոպական մասում, իսկ 20,7-%-ը`   ասիական: Տվյալ պահին բնակչության թվով զբաղեցնում է իններորդ տեղը աշխարհի երկրների ցանկում: Բնակչության հիմնական մասը (73,1%) ապրում է քաղաքներում: Ռուսները երկրում կազմում են 79,83%-ը: Ռուսաստանի պաշտոնական լեզուն ռուսերենն է:

Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է 18 երկրների (այդ չափանիշով նույնպես զբաղեցնում է առաջին տեղը) հետ, որոնցից ցամաքով սահմանակցում է Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բելառուսի,Ուկրաինայի, Աբխազիայի (մասամբ ճանաչված), Վրաստանի, Հարավային Օսիայի (մասամբ ճանաչված), Ադրբեջանի,Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի, իսկ ծովով`   Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ:
Ռուսաստանն ունի հանքային և էներգետիկ ամենամեծ պաշարներն աշխարհում: Անտառների տարածքով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում (երկրի տարածքի 45%-ը), ունի համաշխարհային փայտանյութի պաշարների ավելի քան 1/5 մասը: Ռուսաստանի տարածքում է լճերի ամենամեծ թիվը, որոնք պարունակում են աշխարհի չսառեցրած անալի ջրի 1/4 մասը:
Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվան է: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կա 11 միլիոնանոց քաղաք՝ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը, Նիժնի Նովգորոդը, Սամարան, Օմսկը, Կազանը, Չելյաբինսկը, Դոնի Ռոստովը և Ուֆան:
 
Ռուսաստանը Դաշնային կառուցվածքի երկիր է: Ռուսաստանի Դաշնության մեջ են մտնում 83 հավասարազոր սուբյեկտներ, այդ թվում 21 հանրապետություն, 9 երկրամաս, 46 մարզ, 2 դաշնային նշանակաշության քաղաք, 1 ինքնավար մարզ և 4 ինքնավար շրջան:
Դաշնության պետական իշխանության մարմինների համակարգը սահմանվում է Դաշնության կանոնակարգած ընդհանուր հիմունքներով: Յուրաքանչյուր շրջանում գործում է օրենսդիր (ներկայացուցչական) մարմին (պառլամենտ, օրենսդիր հավաք) և գործադիր մարմին (կառավարություն): Մի քանիսում գոյություն ունի նաև բարձր պաշտոնյայի պաշտոն (նախագահ, նահանգապետ), որոնք ունեն ՌԴ-ի օրենսդիր մարմինների լիազորություններ նախագահի ներկայացմամբ և կարող են այդ պաշտոնը զբաղեցնել անսահմանափակ քանակությամբ:
Ռուսաստանը բաժանվում է նաև 8 դաշնային շրջանների, որոնցից յարուրաքանչյուրում աշխատում է նախագահի լիազորված ներկայացուցիչը: Դաշնության սուբյեկտները ունեն իրենց վարչատարածքային բաժանումը: Որպես օրենք, սուբյեկտի կազմում հիմնական միավորը համարվում են հանրապետական (մարզային, երկրամասային) նշանակության շրջանները և քաղաքները:
 
Ռուսաստանը գտնվում է Հյուսիսային կիսագնդում`   Եվրասիա մայրցամաքի հյուսիսում: Նրա ափերը ողողում են Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի Բալթիկ, Սև, Ազովի ծովերը և Կասպից ծովը`   37 653 կմ ընդհանուր ափագծով, որը ամենաերկարն է աշխարհում: Ուրալյան լեռները, Ուրալ գետը և Կումա-Մանիչի իջվածքը Ռուսաստանը բաժանում են եվրոպական և ասիական մասերի: Վերջինս իր մեջ է ներառում Հյուսիսային Կովկասը, Սիբիրը և Ռուսաստանի Հեռավոր Արևելքը: Քսաներորդ դարի սկզբին Դ. Ի. Մենդելեևն նշեց ցարական Ռուսաստանի աշխարհագրական կենտրոնը`   63±29° հյուսիսային. լայնության և 83±20° արևելյան երկայնության (Տուրուխանսկի մոտակայքում): 1992 թվականից կենտրոն է համարվում 66±25° հյուսիսային. լայնության և 94±15° արևելյան երկայնության (Վիվի տայգային լճի տարածքում ):
 
9-րդ դարում այժմյան Ուկրաինայից և Բելառուսից Ռուսաստան են գաղթում սլավոններ, հիմնում են Մեծ Նովգորոդը, ընդունում քրիստոնեություն և օգտագործում կիրիլիկ այբուբենը։ 10-րդ դարում սկսված Կիևյան Ռուսիայի Ոսկե դարը շարունակվում է մինչև Չինգիզ խանի հորդաների ներխուժումը։
1603-1613 թթ․ ռուսների համար ճգնաժամային էին․ երկիրը ասպատակում են շվեդերը և լեհերը։ Ռուսները նոր տարածքներ են նվաճում Սիբիրում։ Առաջին Ռոմանովն ընտրվում է ցար։
 
1703 Պետրոս Մեծը հիմնում է Սանկտ Պետերբուրգը, որը 1712 թ․ դառնում է նոր Ռուսիայի մայրաքաղաքը։ Գերմանացի մի արքայադուստր ամուսնանում է Ռոմանովների հետ և դառնում ցարուհի Եկատերինա Մեծը։
 
2011 թվականի հուլիսի դրությամբ Ռուսաստանում, համաձայն «Քաղաքական կուսակցությունների մասին» Դաշնային օրենքի պաշտոնապես գրանցված են 7 քաղաքական կուսակցություններ, որոնցից Պետական Դումայում ներկայացված են չորսը`   Միացյալ Ռուսաստան Համառուսաստանյան քաղաքական կուսակցությունը, ՌԴԿԿ (Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական Կուսակցություն), ՌԼԴԿ (Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական Կուսակցություն) և Արդար Ռուսաստան քաղաքական կուսակցությունը: Պետական Դումայում ներկայացված չեն Արդար գործ Համառուսաստանյան քաղաքական կուսակցությունը, Ռուսասատանի հայրենասերներ քաղաքական կուսակցությունը և Յաբլոկո Ռուսաստանյան միացյալ դեմոկրատական կուսակցությունը:

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: