Նորություններ

Ծրագիր՝ ուղղված դպրոցների հիմնանորոգմանը

Կրթական 2016-06-01

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հենզ Օլբերսի գլխավորած Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակներին` նախարարը կարևորել է Հայաստանում իրականացվող դպրոցների սեյսմակայունության ամրապնդմանն ու բարձրացմանն ուղղված բանկի ծրագիրը:
Անդրադառնալով կրթության բովանդակային խնդիրներին` Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում լուրջ գործընթացներ  է ընթանում ավագ դպրոցների, բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ, լրամշակվում է բարձրագույն կրթության օրենքի նախագիծը:
 
Նախարարն ակնկալել  է  նշված բովանդակային ծրագրերի առնչությամբ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությունը: Ի դեպ, Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրով նախատեսվում է ապահովել Հայաստանի շուրջ 45 դպրոցի սեյսմակայունությունն ու հիմնանորոգումը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: